hy.armradio.am: Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և պատրաստակամ է նպաստել արժանապատիվ և հարատև խաղաղության հաստատմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն և լուծեն խնդիրներն ուղղակի՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ բանակցություններին։ Տեսանք, որ այլ երկրներ առաջարկում են այս բանակցություններին նպաստելու գործում: Կարևոր ենք համարում, որ երկու երկրներն ուղղակի բանակցություններ վարեն՝ ամուր համաձայնության հասնելու համար ։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել այդ բանակցություններին և ողջունում ենք այլ երկրների նման ջանքերը»,- ասել է նա։
comment.count (0)