Ըստ ԿԽՄԿ-ի, հումանիտար հրադադարի մասին կողմերի համաձայնեցված առաջարկ դեռևս չկա |azatutyun.am|
11:22 - 09 հոկտեմբերի, 2020

Ըստ ԿԽՄԿ-ի, հումանիտար հրադադարի մասին կողմերի համաձայնեցված առաջարկ դեռևս չկա |azatutyun.am|

azatutyun.am:  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունից   տեղեկացրեցին, որ շարունակում են մնալ պատրաստակամ՝ հանդես գալու մարդասիրական միջնորդի դերում։

Բայց այս պահին հայտնում են, որ հումանիտար հրադադարի մասին կողմերի համաձայնեցված առաջարկ դեռևս չկա:

Միևնույն ժամանակ Հայաստանում ԿՄԽԿ պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին հավելեց՝ շարունակում են ներգրավված իշխանությունների հետ մնալ մշտական կապի մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Կրեմլը:

Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել