Անդրանիկ Քոչարյանը ինձ չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների․ Սեյրան Օհանյան |tert.am|
14:54 - 30 դեկտեմբերի, 2020

Անդրանիկ Քոչարյանը ինձ չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: 44 օրվա ընթացքում այդ մարդկանց ձայնը չէր էլ լսվում, հիմա աքլորացել են, աշխուժացել, ուզում են քննարկումներ կազմակերպել: Այս մասին ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու չի ցանկանում մասնակցել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից մատնանշված քննարկումներին:

«Ինքներդ ձեր մեջ քննարկումները կազմակերպեք, մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Անդրանիկ Քոչարյանից քննարկումներին մասնակցելու որևէ հրավեր չեմ ստացել»,- հավելեց Օհանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերոց մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ առաջարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել՝ իր, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: 

Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը քննարկումներից չի խուսափում, բայց կարևոր է, թե դրանք ինչ նպատակով են արվում, եթե որևէ բանից խուսափող լիներ, մարտական գործողությունների ժամանակ 40 օր Արցախում չէր լինի, ապրիլյանի հանձնաժողով չէր գնա:

Նրա խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը իրեն չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների։

«Ինձ զանգել է Պետրոս Ղազարյանը և ասել, որ ցանկանում է քննարկումներ   կազմակերպել տարվա առանձնահատկությունների, անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ: Ես տեղեկացրել եմ, որ անձնական հանգամանքներից ելնելով՝ չեմ կարող մասնակցել:

Ուզում եմ ասել հետևյալը՝ եթե քննարկումները կազմակերպվում են անձամբ Անդրանիկ Քոչարյանի կողմից, ապա նրա հետ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ, ինքը կարող էր անձամբ զանգահարել, մանավանդ, որ նյութի մասին իմանալով՝ իրեն մի քանի անգամ զանգահարել եմ, չի պատասխանել: Ինքը այնտեղ ասում է՝ Սամվել Բաբայանը համաձայնել է մասնակցել, իսկ ես չեմ համաձայնել, եթե իր նպատակը բուն քննարկումներ կազմակերպնել է, ոչ թե դրանք մանրահատակի աստիճանի իջեցնելը, ապա կարող է կազմակերպել Բաբայանի և մնացածի միջև, ես պարտավոր չեմ ամեն մեկի ասածի համար քննարկումներ կազմակերպել, մանավանդ՝ ինչպես ինքն է նշում, հարցը վերաբերում է բանակին, պարտությանը, ապագային»,-ասաց նա:

Շարունակությունը tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել