Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու առնչությամբ |tert.am|
22:12 - 21 մարտի, 2021

Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու առնչությամբ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել կանանց հանդեպ բռնության դեմ պայքարին ուղղված Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ և կոչ է անում Անկարային վերանայել իր որոշումը:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, համապատասխան հայտարարությունը տարածել են Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, որը ներկայում նախագահում է Եվոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հենդրիկ Դամսը:

«Թուրքիան առաջին երկիրն էր, որը 2012 թվականին վավերագրել էր կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան: Խորապես ցավում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ կոնվենցիայից դուրս գալու որոշման համար, որը մեծ աջակցություն էր վայելում բնակչության կողմից, իսկ հարցը խորհրդարանական քվերակության չի ներկայացվել: Կոնվենցիայից դուրս գալը թուրք կանանց կզրկի կենսական նշանակության պայքարի հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել