Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|
13:48 - 07 մայիսի, 2021

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

Նշենք՝ մայիսի 6-ին խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական փաթեթը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Հիմնական և հարակից զեկուցողներ Համազասպ Դանիելյանը և Վահագն Հովակիմյանը ներկայացրել են պարզաբանումներ նախագծի ուժի մեջ մտնելու գործընթացի վերաբերյալ:

Նախագծով նախատեսված ամենավերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից և վերաբերում է նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելու գործառույթի առումով:

Հրապարակվելուց 30 օր անց ուժի մեջ կմտնեն դրույթներ, որոնցով կկանոնակարգվեն աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների գործընթացը:  Համապետական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:

Այսօր՝ ժամը 18.30-ին, ԱԺ արտահերթ նիստում տեղի կունենա նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել