«Գիշերվա երկուսին, երեքին. հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին. ահռելի աշխատանք էր». Շոյգուն պատմել է ԼՂ հարցով բարդ բանակցությունների մասին |tert.am|
15:53 - 21 մայիսի, 2021

«Գիշերվա երկուսին, երեքին. հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին. ահռելի աշխատանք էր». Շոյգուն պատմել է ԼՂ հարցով բարդ բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 66-րդ տարեդարձի կապակցությամբ հարցազրույց է տվել tvzvezda.ru կայքին`ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Արցախյան երկրորդ պատերազմին:

Նա ընդգծել է, որ ռուսական բանակը ներգրավված է Լեռնային Ղարաբաղում նոր ուժով վերսկսված հակամարտության կարգավորման գործում:

Շոյգուն մասնակցել է բանակցություններին, որոնք նախորդել են ՌԴ և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի` կրակի լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարության ստորագրմանը:

«Ղարաբաղ մտցվեցին խաղաղապահ ուժեր: Մենք գիտենք, թե որքան ջանք է այդ հարցում գործադրել նախագահը: Քանի որ դրանք գիշերներ էին, գիշերվա երկուսը, երեքը: Հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին: Առաջադրանք է դրվում: Մի խոսքով, ահռելի աշխատանք էր»,-պատմել է Շոյգուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել