Վրաստանը և Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը |1lurer.am|
13:03 - 02 հունիսի, 2021

Վրաստանը և Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը |1lurer.am|

<di1lurer.am: v>Մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել բազմաթիվ նախագծեր, այդ մասին, ըստ Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքի՝ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

 
«Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ես պարոն նախագահին ներկայացրի իրավիճակը մեր երկրում: Իհարկե խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս լավատեսությամբ և ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, պարոն նախագահ, որ մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել շատ նախագծեր: Կրկին շնորհակալություն, մեր մեծ ցանկությունն է ձեզ տեսնել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: 
 
«Ուրախ եմ պատիվ ունենալ այսօր Անկարայում հյուրընկալել պարոն Իրակլի Ղարիբաշվիլիին և նրա ուղեկցող պատվիրակությանը: Պարոն վարչապետն արդեն եղել է Թուրքիայում՝ որպես ներքին գործերի նախարար և պաշտպանության նախարար, և նա ղեկավար է, որը լավ գիտի մեր երկիրը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ այս տարին կարևոր է նաև այն իմաստով, որ Անկարայում վրացական դիվանագիտական ներկայացուցչությունը բացվել է 100 տարի առաջ, և նաև Վրաստանի անկախության 30-ամյակն է: 
 
 Շարունակությունը՝ 1lurer.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել