Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչների հետ․ բարձր է գնահատվել շարժական պատվաստումային կետերի աշխատանքը
18:29 - 07 հունիսի, 2021

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչների հետ․ բարձր է գնահատվել շարժական պատվաստումային կետերի աշխատանքը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևի, ԱՀԿ իմունիզացիայի գծով խորհրդատուներ Ալեքսանդր Կվիտաշվիլիի և Լյուդմիլա Նիազյանի հետ:

ԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան երկրում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հետազոտություններ և իրավիճակի բարելավման նպատակով խորհրդակցություն անցկացնելու համար:
 
Պատվիրակության անդամները նախարարի պաշտոնակատարին են ներկայացրել իրենց դիտարկումները, առաջարկել մշակել միասնական ռազմավարություն համավարակի դեմ պայքարի, մասնավորապես` պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցում: Մասնագետները բարձր են գնահատել Երևանում և մարզերում շարժական պատվաստումային կետերի աշխատանքը, հասանելիությունն ու արդյունավետությունը։

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում իրականացված և ընթացիկ իրազեկման աշխատանքները` հավելելով, որ հայկական կողմը միշտ պատրաստակամ է ԱՀԿ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու: Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաև հակաբիոտիկների չարաշահմանը, որը խնդիր է ամբողջ աշխարհում:

Հանդիպման ավարտին ներկայացվել են հակաբիոտիկների կիրառման ծավալի կրճատմանն ուղղված առաջարկներ, ինչպես նաև քննարկվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանն ու անվստահությանը վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել