Կենտրոնական բանկը վերանայել է 2021 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 1.4-ից դարձնելով 4.6 տոկոս |armtimes.com|
16:21 - 15 հունիսի, 2021

Կենտրոնական բանկը վերանայել է 2021 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 1.4-ից դարձնելով 4.6 տոկոս |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի իր կանխատեսումները եւ այս պահին կանխատեսում է, որ 2021 թվականին ՀՀ տնտեսական աճը կկազմի 4.6 տոկոս: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նշենք, որ մինչ այս ԿԲ-ն 1.4 տոկոս աճ էր կանխատեսում:

«Սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների աճով՝ 1.2-ից 6.1 տոկոս է վերանայվել տարվա համար եւ արդյունաբերության աճը 0.7-ից 4.5 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, բնականաբար նաեւ արտահանման եւ արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով: Ծառայությունների հետ կապված՝ տեսնում ենք տուրիզմի որոշակի ակտիվացում, արտաքին հատվածից էլ նաեւ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է լինելու, քան նախկինում կանխատեսում էինք»,- ասաց Գալստյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել