ՀՀ-ն ձեռք կբերի «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության 500.000 դեղաչափ պատվաստանյութ
12:05 - 29 հուլիսի,2021

ՀՀ-ն ձեռք կբերի «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության 500.000 դեղաչափ պատվաստանյութ

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց «ՀՀ 2021 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին» նախագիծը։

«Կառավարության որոշման նախագիծը միտված է կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվատանյութերի անխափան մատակարարումը ապահովելուն։ Ինչպես հայտնի Է, Հայաստանը մասնակից է «Կովաքս» հարթակին և դրա շրջանակներում ձեռք է բերում պատվաստանյութեր, սակայն այն հաշվարկված է մեր բնակչության 10-15%-ի համար։ Մնացած թիրախային ցուցանիշներին հասնելու համար պատվաստանյութերը ձեռք են բերվում երկկողմանի համաձայնագրերի հիման վրա, և, իհարկե, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ին հասանելի լինեն նաև նվիրատվությամբ տրվող պատվաստանյութերը։ Այս որոշման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության  500.000 դեղաչափ պատվաստանյութ, և, ուղղվող  միջոցները, ընդհանուր առմամբ, 3 միլիարդ  459 միլիոն դրամ է կազմելու»։

Կառավարության անդամները կողմ քվեարկեցին քննարկվող նախագծին։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել