armtimes.com: Ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում: Այն պահին, երբ սիրիական բանակի ավտոբուսն անցել է նախագահական նստավայրի մոտով, միանգամից երկու պայթուցիկ սարք է գործարկվել, ավտոբուսը պայթել է ու բռնկվել:
Արաբական SANA գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 14 զինծառայող:
Նախնական տվյալներով՝ աշխատել է 2 պայթուցիկ սարք, 2-ն էլ գործի է դրվել մահապարտ-ահաբեկչի կողմից:
Դեպքի վայր ժամանած սակրավորները վնասազերծել են մոտակայքում տեղադրված ևս մեկ ական:
comment.count (0)