Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու բանաձևին |armenpress.am|
21:53 - 26 հոկտեմբերի, 2021

Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու բանաձևին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին վավերացրել է բանաձևը՝ երկու տարով երկարաձգելու հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Որոշմանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունները, իսկ հիմնական ընդդիմությունը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, դեմ է քվեարկել

Բանաձևը խորհրդարան էր ներկայացվել կառավարության կողմից: Բանաձևում մասնավորապես նշվել է, որ Թուրքիայի հարավային սահմաններին ռիսկերն ու շարունակվող հակամարտություններից բխող սպառնալիքները շարունակում են աճել: Այդպիսով, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժը ռազմական զինուժը կկարողանա գործողություններ իրականացնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել