ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու վերաբերյալ նախագիծը
10:15 - 27 հոկտեմբերի, 2021

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 53 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներ։ Նշենք, որ կառավարությունն այս նախագծով առաջարկել է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և հունվարի 7-ը։

ԱԺ քառօրյայի առաջին օրը բուռն էր անցել՝ կապված այս նախագծի հետ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ բիզնես հանրույթը կոնեսուս ունի, բոլորը կողմ են այս նախագծին։

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշել էր, որ իրենք առաջարկելու են հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային օրեր։ 

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այն օրերին, որոնք հանգստյան են Հայաստանում, այսպիսով ինքը կողմ է Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծին:  

«Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանն էլ նկատել էր, որ նախագիծը պատշաճ հիմնավորված չէ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել