«Ազատագրական շարժման» անդամներն այսօր կրկին փողոցներ են փակել. 6 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Զոհրաբյանը |armtimes.com|
13:10 - 26 նոյեմբերի, 2021

«Ազատագրական շարժման» անդամներն այսօր կրկին փողոցներ են փակել. 6 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Զոհրաբյանը |armtimes.com|

armtimes.com: «Ազգային Ազատագրական շարժման» անդամներն այսօր առավոտից կրկին փողոցներ են փակել: Նրանք ակցիայի մասին իրազեկել են իրենց ֆեյսբուքյան էջերում ու տեսանյութեր տեղադրել:

Սախարովի հրապարակից բերման է ենթարկվել շարժման անդամներից Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ևս մի քանի հոգի:

Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ առավոտյան ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 6 անձ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել