Սիրիայում հինգ զինվորական Է զոհվել ահաբեկիչների գրոհի հետեւանքով |armenpress.am|
12:05 - 03 հունվարի, 2022

Սիրիայում հինգ զինվորական Է զոհվել ահաբեկիչների գրոհի հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում հինգ զինծառայող զոհվել եւ քսանը տուժել են զինվորական ավտոբուսի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրի:

Նրա տվյալներով՝ գրոհը տեղի Է ունեցել հունվարի 2-ի երեկոյան: «Զինվորական ավտոբուսը սիրիական անապատի (Բադիա) երրորդ կայանից 50 կիլոմետր դեպի արեւելք ընկած հեռավորության վրա ենթարկվել Է հրթիռային գրոհի, որը կատարել Է ԻՊ-ի ահաբեկիչների խումբը: Գրոհն ուղեկցվել Է 23 միլիմետր տրամաչափի թնդանոթից արձակված կրակահերթով, որի հետեւանքով զոհվել Է հինգ զինվորական: Եվս քսանը վերքեր են ստացել»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել