tert.am: Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական առաջադրանքներից մեկը տեղի ջրատարի թունավորման կանխումն է ակաբեկիչների կողմից: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է հայաստանյան խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար, մայոր Հայրապետ Մակարյանը:
««Դրուժբա» ջրամբարում հիմնական առաջադրանքներից մեկը ջրի թունավորումը թույլ չտալն է»,- հայտնել է հրամանատարը:
Նրա խոսքով՝ ջրամբարը ռազմավարական կառույց է, և վտանգ կար, որ ահաբեկիչները կփորձեն թունավորել այն:
Հայ խաղաղապահները զբաղվում են ոչ միայն ջրամբարի հսկողությամբ, այլև ապահովում են հացի խոշորագույն գործարաններից մեկի անվտանգությունը:
comment.count (0)