Թեհրանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
 |tert.am|
22:00 - 25 հունվարի, 2022

Թեհրանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները |tert.am|

tert.am: Թեհրանում հանդիպում է կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մուհամմեդրզա Գարայ Աշտիանիի հետ։

Ինչպես գրում է minval.az-ը, իրանցի նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացումը կարևոր գործոն է։

Հանդիպմանը բարձր է գնահատվել Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված ռազմական համագործակցության զարգացման համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը։

Հանդիպման արդյունքում կողմերի միջև ստորագրվել է արձանագրություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել