ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բելառուսի նախագահի հայտարարությանը՝ Հայաստանի վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին ներկայացնում ենք ստորև․
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը․ «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան»։
comment.count (0)