Ալեքսեյ Նավալնին դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա
16:38 - 24 փետրվարի, 2022

Ալեքսեյ Նավալնին դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա

 

Ռուսաստանի կալանավորված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր ընթացիկ դատավարության ընթացքում հայտարարություն է արել, որով դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայի ծառայությունը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը սանձազերծվել է, որպեսզի կոծկվի Ռուսաստանի քաղաքացիների թալանը, և նրանց ուշադրությունը շեղվի երկրի ներսում գոյություն ունեցող խնդիրներից»,- ասել է նա։

Նավալնին նշել է, որ պատերազմը կբերի մեծ թվերով զոհերի, կործանված ապագաների և Ռուսաստանի քաղաքացիների աղքատացման գծի շարունակության։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրում է հակամարտության ողջ պատասխանատվությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել