Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց վիրավորվելու եւ սպանվելու դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ պաշտոնական կայքը՝ հավելելով, որ Կոմիտեն շարունակում է բացահայտել ուկրաինացի պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են եղել Դոնբասի խաղաղ բնակչության դեմ պատերազմի արգելված միջոցների և մեթոդների կիրառման մեջ։
Քրեական գործերը հարուցվել են ՌԴ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի հատկանիշներով։ Խոսքը վերաբերում է զինված ընդհարումների ժամանակ ՌԴ միջազգային պայմանագրով արգելված միջոցների եւ մեթոդների օգտագործմանը։
«Հետաքննության համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ին ուկրաինացի զինվորականները, հետևելով բարձրագույն հրամանատարների հանցավոր հրամաններին և չցանկանալով ճանաչել Դոնեցկի անկախ կարգավիճակը, փոքր և մեծ զինատեսակներով իրականացրել են Հանրապետության տարածքի զանգվածային թիրախային գնդակոծում, որի ժամանակ Դոնեցկի 7 խաղաղ բնակիչ վիրավորվել է, 1-ը՝ մահացել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել նաեւ փետրվարի 22-ին Լուգանցկում քաղաքացիական անձանց մահվան դեպքի առթիվ։
Լուսանկարը՝ CNN-ի
comment.count (0)