ՎԶԵԲ Տնօրենների խորհուրդը կողմ է քվեարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելուն
19:35 - 01 մարտի, 2022

ՎԶԵԲ Տնօրենների խորհուրդը կողմ է քվեարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Տնօրենների խորհուրդը կողմ է արտահայտվել ղեկավարության առաջարկին՝ քայլեր ձեռնարկելու ի պատասխան  Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա։

«Տնօրենների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել, որ բանկի կառավարիչները խիստ միջոցներ ձեռնարկեն Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ Եթե կառավարիչները հաստատեն այս քայլը, Ռուսաստանի և ԲԵլառուսի համար բանկի ֆինանսների հասանելիությունն անժամկետ կկասեցվի»,- նշված է ՎԶԵԲ հայտարարության մեջ։

Կառավարիչները 30 օր ունեն այս բանաձևի օգտին քվեարկելու համար՝ բանկի կանոնադրության 8.3 հոդվածի համաձայն, որը նախատեսում է ՎԶԵԲ անդամների համար նրա ռեսուրսների հասանելիության կասեցում «բացառիկ դեպքերում»։

Բանաձևի ընդունման համար պահանջվում է կառավարիչների ոչ պակաս, քան երկու երրորդի համաձայնությունը, որոնք ներկայացնում են բանկի անդամների ձայների ընդհանուր քանակի ոչ պակաս, քան երեք չորրորդը։

Բացի դրանից, ՎԶԵԲ-ն իր գործընկերների հետ միասին ուսումնասիրում է արտակարգ ֆինանսավորման փաթեթ տարածաշրջանի համար։ Դրանում կարող է ներառվել լիկվիդայնության աջակցություն մասնավոր և պետական հատվածների, ինչպես նաև մունիցիպալիտետների համար, որոնք տուժել են փախստականների մեծ հոսքից։

 Լուսանկարում՝ ՎԶԵԲ-ի՝ Լոնդոնում գտնվող կենտրոնական շենքը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել