Էրդողանը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում |factor.am|
17:19 - 01 ապրիլի, 2022

Էրդողանը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում |factor.am|

factor.am: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես երեկ  բանակցություններ ունեցա պարոն Զելենսկիի հետ, այսօր էլ բանակցություններ կլինեն պարոն Պուտինի հետ։ Նախնական խորհրդակցությունների արդյունքում մենք այժմ կարող ենք հանդիպել ամենաբարձր մակարդակով ղեկավարների հետ՝  քայլեր ձեռնարկելու համար հատկապես Ղրիմի և Դոնբասի առնչությամբ։

Պարոն Զելենսկին դրական կարծիք ունի, հուսով եմ, պարոն Պուտինի մոտ ևս դրական կլինի։ Եթե մենք կարողանանք գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնել, որ նրան որոշում ընդունեն բացասական տենդենցը վերածել դրականի, ապա ուրախ կլինենք»,-ասել է Էրդողանը։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել