Ուկրաինայի Օդեսա քաղաքը հրթիռակոծության է ենթարկվել
19:44 - 23 ապրիլի, 2022

Ուկրաինայի Օդեսա քաղաքը հրթիռակոծության է ենթարկվել

Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական զորքերը շաբաթ օրը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսա քաղաքին։ Այս մասին հայտնում է «Радио Свобода»-ն։

Ուկրաինայի «Հարավ» հակաօդային պաշտպանության օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կասպից ծովից արձակվել է առնվազն չորս թեւավոր հրթիռ։ 
 
Նախնական տվյալներով՝ մահացել է 5 մարդ, այդ թվում՝ երեք ամսական երեխա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ 
 
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչությունը հովանավորող պետություն։ «Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակումների միակ նպատակը ահաբեկչությունն է», - թվիթերում գրել է Կուլեբան:
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել