Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում․ Լին Թրեյսի

 |armenpress.am|
11:12 - 24 ապրիլի, 2022

Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում․ Լին Թրեյսի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդում է հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհ գնացած 1,5 միլիոն հայերին և աջակցություն հայտնելու հայ ժողովրդին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ամբողջ աշխարհում, և դա նաև ենթադրում է նման դեպքերի կրկնության բացառումը: «Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին: Այդ հայտարարությունների կարևորությունը նրանում է,որ մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915 թվականին տեղի ունեցած պատմական փաստը»,- ասաց դեսպանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել