ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչի այցը կնպաստի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծմանը
20:54 - 26 ապրիլի, 2022

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչի այցը կնպաստի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին:

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ:

«Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել