ԲՏԱ նախարարությունում մարտի 11-ից նախարար չի նշանակվում․ կառավարությունը հստակ չի պատասխանում, թե ինչու
15:04 - 27 ապրիլի, 2022

ԲՏԱ նախարարությունում մարտի 11-ից նախարար չի նշանակվում․ կառավարությունը հստակ չի պատասխանում, թե ինչու

Այս տարվա մարտի 11-ից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար չի նշանակվել։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանը մարտի 3-ին խորհրդարանում 2-րդ փուլով ընտրվել էր ՀՀ նախագահ, իսկ մարտի 11-ին նախարարի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով ազատվել էր ԲՏԱ նախարարի պաշտոնից։

Infocom-ը հարցում է ուղարկել կառավարություն՝ հետաքրքվելով՝ ինչու 1 ամսից ավելի ԲՏԱ-ում նախարար չի նշանակվում և երբ տեղի կունենա նշանակումը։ Կառավարությունը մեր հարցմանը բովանդակային պատասխան չի տվել․ «Ինչպես և սահմանված կարգն է, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելուն պես զանգվածային լրատվամիջոցները պատշաճ կերպով կտեղեկացվեն այդ մասին»,-նշել են նախարարությունից։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել