Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման համար կհատկացվի 750 միլիոն դրամ․ Նիկոլ Փաշինյան
12:58 - 28 ապրիլի, 2022

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման համար կհատկացվի 750 միլիոն դրամ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության նիստի ընթացքում, հայտարարեց, որ Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման գործնական փուլը սկսել էին, իսկ այսօր գործնականացման հաջորդ քայլն են անում։ 

«Մի հարց պիտի քննարկենք, որը ենթադրվում էր, որ պետք է ունենա կառավարության որոշման տեսք, բայց հետո այլ լուծումներ գտնվեցին, և հիմա, ըստ էության, կառավարության որոշման անհրաժեշտություն չկա, մենք պետք է այս մասին խոսենք ու որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերենք»։ 

Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը ընդգրկված է եղել 2017 թ․-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում։ «Մենք, ըստ էության, սկսել էինք պրոցեսի գործնական փուլը, և այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում։ Տեղի էր ունեցել հետևյալը, որ հայտարարվել էր մրցույթ՝ կայարանի նախագծման վերաբերյալ, և մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆիանսավորելու հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ նախագծի՝ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստի, ինչը կնշանակի, որ մենք մտնում ենք շինարարության փուլ»։

Փաշինյանն ասաց, որ կառավարությունը պիտի ֆինանսավորեր նախագծումը, սակայն հիշեցրեց, որ վերջերս մի քրեական գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 միլիոն վնասի փոխհատուցում է տեղի ունեցել․ «Քննարկումների արդյունքում որոշվեց, որ այդ գումարը՝ առաջին փուլով 750 միլիոն դրամը, ուղղվի այդ նպատակին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քրեական գործը վերաբերում է «Parking city service» ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի։ 

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց՝ նախագիծը 3 փուլով է իրականանալու, այս միջոցներով հնարավոր կլինի իրականացնել միայն 2 փուլի աշխատանքները։ «2021 թ․-ին պայմանագիր կնքեցինք նախագծող կազմակերպության հետ։ Նախագիծը, ըստ էության, 510 օր է նախատեսված, բայց մենք երբ սկսեցինք բանակցությունները՝ պայմանագիր կնքելու շուրջ, իրենք արդեն հայտնեցին, որ 510 օրվանից շուտ կարող են իրականացնել։ Նախագիծը 3 փուլով է լինելու, այս ֆինանսական միջոցներով հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորելու, և միաժամանակ կխնդրեի, որ սկսենք աշխատել ֆինանսավորման երրորդ փուլի աղբյուրների հայթայթման վրա, ինչպես նաև մետրոպոլիտենի կառուցման հետ կապված»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել