Այսօր` մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարություններին։
«Սրանք ասում են՝ իջեցնենք մեր նշաձողը Արցախի հարցում։ Բա էդ ո՞նց եղավ, որ նույնիսկ աղետալի պատերազմից հետո Ամերիկան, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ բոլորը, միաբերան խոսում էին Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Էստեղ երկու տարբերակ կա․ կա՛մ մեր երկիրը հիմա ավելի վատ վիճակում է, քան անմիջապես պատերազմից հետո, կա՛մ էդ դո՛ւ [Նիկոլ Փաշինյանը] ես ուզում նշաձող իջենցել։ Երկու դեպքում էլ պատասխանը մեկն է․ Նիկո՛լ, դու պիտի գնաս»,- ասաց Մամիջանյանը։
Գլխավոր լուսանկարը՝ panorama.am-ի
comment.count (0)