Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ |news.am|
14:47 - 26 մայիսի, 2022

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ |news.am|

news.am: Հանդիպումը ԲԴԽ-ում տեղի ունեցավ, մեզ լսեցին, մեր բոլոր բողոքներին տրվեցին պատասխաններ բացարձակապես օրենքի կիրառելիության մակարդակում: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից 30-ին թույլ էին տվել մտնել ԲԴԽ եւ հանդիպել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

«Ինքն ասաց, որ ինքը չի կարող ասել, որ դռնբաց անցկացրեք դատական նիստերը: Ասվեց, որ ոչ թե դուք պետք է դա ներկայացնեք, այլ պարոն Արծվիկ Մինասյանը որպես բողոքող կողմ եւ փաստաբանը: Երկուշաբթի նրանք կներկայացնեն այդ միջնորդությունը, որից հետո ասաց, որ եթե մեր պահանջը բավարարված չի լինի, կգաք, ձեզ նորից կլսեմ: Բնականաբար, ինքն ասաց՝ ես հո չե՞մ կարող ասել՝ դռնբաց անկացրեք նիստերը, բայց դուք գնացեք դիմեք, եթե չի բավարարվի, կգաք, մենք նորից կհանդիպենք:

Հույս ունեմ, որ այստեղ ենթատեքստ կար, որ այնուամենայնիվ հաշվի կառնվեն մեր պահանջները, մեր դիտարկումները, որ առերեւույթ դատավորը տրամադրվածություն չունի ծնողներին քիչ թե շատ ընդառաջ գնալու: Կարծում եմ՝ այսօրվա մեր գործողությունները կթողնեն  իրենց դրական հետեւանքը եւ մենք երկուշաբթի կունենանք դրական արձագանք: Հակառակ դեպքում մենք նորից այստեղ կգանք եւ արդեն կստիպենք կամ կպահանջենք, որ կատարվի մեր պահանջը»,-ասաց Կարին Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել