Միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է. Արարատ Միրզոյան |1lurer.am|
14:28 - 09 հունիսի, 2022

Միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է  գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են:

«Բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, մնալու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն՝ միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է»,- ասաց Միրզոյանը:

Միաժամանակ Միրզոյանը նշեց, որ կան հարցեր, որոնցում կողմերը տարբեր պատկերացումներ ունեն:

«Բայց աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշեց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել