Էրդողանը հայտնել է Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին

 |factor.am|
15:03 - 28 հունիսի, 2022

Էրդողանը հայտնել է Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայի օդանավակայանում՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Ջո Բայդենը ցանկություն է հայտնել այս գիշեր կամ վաղը կրկին զրույց ունենալ։ Ես չեմ բացառել նման հանդիպումը»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է Թուրքիայի կողմից F-16 ինքնաթիռների գնման և այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցը, որոնք Թուրքիան արդեն ունի։

Բացի այդ, նա նաև քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում։ «Եթե Թուրքիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ապա ինչպե՞ս է ամբողջ զենքը մատակարարվում PYD-ին»,- ասել է Էրդողանը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել