Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում գումար հատկացրեց մարզպետարաններին
12:09 - 30 հունիսի, 2022

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում գումար հատկացրեց մարզպետարաններին

Կառավարությունն այսօր սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին տրամադրեց 1միլիարդ 385 միլիոն 124 հազար դրամ։

Նախագծի քննարկման ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ գումարը նախատեսված է 18 բնակավայրերում 24 ծրագրերի իրականացնելու համար։  

«Ծրագրերից 22-ը ավարտված են, 2-ը ընթացքի մեջ են»։

Նախարարը ասաց՝ այսօրվա որոշման ընդունմամբ ստացվում է, որ  6 ամսվա ընթացքում կառավարությունը 273 ծրագրի համար 7 միլիարդ 307 միլիոն դրամ է հատկացրել և 273 վայրում իրականացվել կամ ավարտվել են շինարարությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել