Aysor.am: Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է և այն չի փոխվել, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ մայիսի 22-ին կայանալիք խորհրդի նիստին, որտեղ պետք է որոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:
«Հայկական կողմն ունեցել է մի քանի սկզբունքի հետ կապված դիրքորոշում: Դրանցից գլխավորն այն է եղել, որ կա իրավիճակ, երբ գլխավոր քարտուղարը դադարել էր պաշտոնավարել և կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Հայտնել ենք մեր դիրքորոշումն առ այն, որ գործ ունենք չկարգավորվածության հետ և անհրաժեշտ է դա կարգավորել աշխատանքային կարգով ու նաև ըստ ռոտացիայի՝ կա ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանում պատկանում է Հայաստանին», - ասաց նա:
Հարցին՝ արդյոք մայիսի 22-ին Հայաստանը պնդելու է, որ իր թեկնածուն ստանձնի քարտուղարությունը, Ռուբինյանն ասաց.
«Հարցը պետք է հասցեագրեք գործադիրի ներկայացուցչին»:
comment.count (0)