Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար

 |factor.am|
15:52 - 27 հուլիսի, 2022

Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները Սիրիայի մասով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց խոստումները չկատարեցին։ 2019թ-ին ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարել ու հայտարարություն արել։ Ռուսաստանի հետ Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերել։ Երկուսն էլ ահաբեկիչներին պետք է մաքրեին տարածքից։  Քանի որ չեն հեռացրել, ԱՄՆ-ն շարունակում է  զենքով աջակցել նրանց։  Դուք ցանկանում ենք բաժանե՞լ Սիրիան, թե մեր դեմ եք։ ԱՄՆ-ն պետք է բացատրություն տա»,- ասել է Չավուշօղլուն թուրքական tv100-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ երկու երկրները «անկեղծ չեն ահաբեկչության դեմ պայքարում և օգտագործում են PKK-ն և YPG-ն»:

«Ինչ էլ ուրիշներն ասեն, մեր պարտքն է վերացնել մեր երկրին սպառնացող վտանգը։ Սա նաև քաղաքական նշանակություն ունի, քանի այս գործողությունը կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության համար»,-ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ Թուրքիան ցանկանում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել