Իրանում հայտարարել են, որ երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ |armenpress.am|
14:37 - 01 օգոստոսի, 2022

Իրանում հայտարարել են, որ երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը տեխնիկական հնարավորություններ ոնի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը դրված չէ իշխանությունների օրակարգում: Օգոստոսի 1-ին այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին:

«Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ ծրագիրը դրված չէ օրակարգում»,- մեջբերում է նրա խոսքը Ֆարս գործակալությունը: ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել է, որ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները միջուկային զենքի ստեղծման ձգտման հարցում հիմքեր չունեն: «Այդ սուտ մեղադրանքներն առաջադրում է Իսրայելը հակահեղափոխական ուժեի աջակցությամբ, որպեսզի խաբի հասարակական կարծիքին»,- հայտարարել է նա: Էսլամիի խոսքով՝ «Իրանի եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջեւ հաստատվել է կառուցողական համագործակցություն, որը գործում է առանց խանգարումների»:

«(Միջուկային ծրագրի զարգացման) մեր բոլոր գործողություններն իրականացվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»,- նշել է նա: Հուլիսի 22-ին ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայեսլ Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրն զգալիորեն առաջ է գնացել 2015 թվականից ի վեր: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր, որը ռազմական մշակումներ չունի, ուրանը չի հարստացնում մինչեւ 60 տոկոս, ինչպես դա անում է իրանական կողմը: Սակայն Գրոստին հավելել է, որ Թեհրանի աստիճանական հրաժարումը միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորություններից դեռ չի նշանակում, թե Իրանն զբաղվում է միջուկային զենքի ստեղծմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել