Թուրքիան պայքարում  է Սիրիան  մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու
 |tert.am|
10:10 - 12 օգոստոսի, 2022

Թուրքիան պայքարում է Սիրիան մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի տարածքային ամբողջականության մասին։

«Սիրիայի մասնատումը կանխելու համար երկիրը պետք է ուժեղ վարչակազմ ունենա: Կամքը, որով հնարավոր կլինի իշխել երկրի յուրաքանչյուր անկյունում, հնարավոր է ձեռք բերել միայն միասնության և համերաշխության միջոցով»,-ասել է նա։

 

Պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ-ի հետ մշակվել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողության գրաֆիկը, Չավուշօղլուն նշել է, որ իրենք այլ երկրների հետ օրացույց չեն ստեղծում։

«Իհարկե, մենք միշտ տեղեկացնում ենք այնտեղ գտնվողներին, որպեսզի խուսափենք դժբախտ պատահարներից, երբ սկսում ենք գործողությունը։ Ի վերջո, մեր նպատակը տարածքն ահաբեկիչներից մաքրելն է։ Մենք այդ գործողությունն անում ենք Սիրիայում, որպեսզի նրանց ազատենք ահաբեկիչներից, որոնք հարձակվում են մեզ վրա և ունեն անջատողական պլաններասել է նա։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել