«Սուրմալու»-ի փլատակների տակից հայտնաբերվել է ևս 1 քաղաքացու դի
22:29 - 14 օգոստոսի, 2022

«Սուրմալու»-ի փլատակների տակից հայտնաբերվել է ևս 1 քաղաքացու դի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է:

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել