ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերը

 |armenpress.am|
10:41 - 17 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել է հեռանկարում Կիեւին ամերիկյան ռազմական օգնության ցուցաբերման հարցերը: Այդ մասին օգոստոսի 16-ին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ քննարկելու անվտանգության բնագավառում Ուկրաինային ցուցաբերվող օգնության անհետաձգելի եւ երկարաժամկետ կարիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների շրջանի իրադրությանը:

Կողմերը զրույցի ընթացքում շոշափել են նաեւ Շփման խմբի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել