azatutyun.am: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», - Թվիթերում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը՝ իր գրառումը հասցեագրելով թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը:
Հիշեցնենք, որ Գազիանթեփում (նախկին անունը՝ Այնթապ) տեղի ունենցած վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, և 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հիշեցնենք նաև, որ մեկ շաբաթ առաջ Երևանում` «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոտացած պայթյունի կապակցությամբ էլ Ռուբինյանին ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը իր ցավակցություններն էր հղել Սերդար Քըլըչը:
comment.count (0)