Բենյամին Նեթանյահու

Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետն է եղել 1996-1999թթ և 2009-2021թվականներին։ 

1982 թվականին Բենյամին Նեթանյահուն նշանակվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան քաղաքական բաժնի պետ։ 1982 թվականին Բենյամին Նեթանյահուն դարձել է ԱՄՆ-ում Իսրայելի փոխդեսպան։ Այնուհետեւ 1984 թվականից մինչեւ 1988 թվականը եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։ Իսրայել վերադառնալուց հետո 1988 թվականին Նեթանյահուն ընտրվել է Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) պատգամավոր՝ Լիկուդ կուսակցություից։ Ապա դարձել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1993 թվականին Բենյամին Նեթանյահուն ընտրվել է Լիկուդ կուսակցության ղեկավար եւ գլխավորել Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) ընդդիմությունը։

 Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը
 |azatutyun.am|

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահը դատապարտել է Իսրայելի դատախազներին՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործ բացելու համար, ընդգծելով, որ Վաշինգտոնը, միլիարդավոր դոլարների օգնություն տրամադրելով Իսրայելին, չի պատրաստվում «հանդուրժել դա»։ Նեթանյահուի դեմ 2019 թվականին երեք քրեական գործ է բացվել՝ կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով, որոնք նա հերքում է։ Դատավարությունը սկսվել է 2020 -ից։ Անցած ուրբաթ այդ քննության շրջանակում դատարանը մերժեց Նեթանյահուի հարցաքննությունը հետաձգելու՝ փաստաբանների միջնոդությունը՝ պարտավորեցնելով վարչապետին առաջիկա երկուշաբթի ներկայանալ դատարան։ «Խելագարություն է այն, ինչ դատախազներն անում են Բիբի Նեթանյահուի հետ», - արձագանքել է Թրամփը Truth Social-ում ՝ պնդելով, թե այդ դատական գործընթացը խոչընդոտելու է Նեթանյահուին բանակցել պաղեստինյան Համասի և Իրանի հետ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
12:37 - 29 հունիսի, 2025
Իսրայելը կանգ չի ​​առնի և կհաղթի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու |armenpress.am|

Իսրայելը կանգ չի ​​առնի և կհաղթի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պետք է ավարտի «իրանական առանցքի» դեմ արշավը, հաղթի ՀԱՄԱՍ-ին և վերադարձնի  բոլոր պատանդներին՝ թե՛ կենդանի և թե՛ մահացած։ Այս մասին Բենիամին Նեթանյահուն ասել է հրեական ազգին ուղղված տեսաուղերձում, որը տարածվել է X-ի նրա էջում։ «Մեր ուշագրավ նվաճումներից անկախ` մենք չենք հանգստանալու, մենք կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք բոլոր պատանդներին», - ասել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ «Իրանի դեմ «Արթնացող առյուծ» գործողության 12 օրվա ընթացքում մենք պատմական հաղթանակ ենք տարել, և այս հաղթանակը կմնա սերունդներ շարունակ»։ Նա իր գոհունակությունն է հայտնել մեկ հարվածով Իրանի ավագ հրամանատարությանը, այդ թվում՝ երեք շտաբի պետերին և շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականներին վերացնելու հանգամանքի առիթով։  «Առանց Գազայում, Լիբանանում, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մեծ նվաճումների՝ մենք չէինք կարողանա հասնել Թեհրան», - նշել է նա։
12:28 - 25 հունիսի, 2025
Իսրայելը «հասել է իր բոլոր նպատակներին» և համաձայնել հրադադարին

Իսրայելը «հասել է իր բոլոր նպատակներին» և համաձայնել հրադադարին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախարարների նիստ է հրավիրել, որին մասնակցել են նաև ԳՇ պետը և Մոսսադի ղեկավարը: Հանդիպմանը նա հայտարարել է, որ Իսրայելը հասել է Իրանի դեմ օպերացիայի բոլոր նպատակներին: Այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ: «Իսրայելը վերացրել է թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ սպառնալիքները: Բացի այդ՝ Իսրայելի ՊԲ-ն ամբողջական վերահսկողություն է սահմանել Թեհրանի օդային տարածքի վրա, լուրջ վնասներ է հասցրել զինվորական ղեկավարութթյանը և ոչնչացրել է Իրանի ղեկավարության տասնյակ օբյեկտներ»,- հայտարարում է իսրայելական կողմը: Հայտարարության մեջ Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին և ԱՄՆ-ին պաշտպանության հարցում աջակցության և իրանական միջուկային վտանգը լիկվիդացնելու գործողություններում մասնակցության համար: «Օպերացիայի նպատակներին հասնելու ֆոնին նախագահ Թրամփի ամբողջական կոորդինացմամբ Իսրայելը համաձայնել է երկկողմ հրադադար հաստատելու վերջինիս առաջարկին: Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է հայտարարել, որ Իսրայելն ու Իրանը պատրաստ են խաղաղության, իսկ ավելի ուշ գրել, որ հրադադարը արդեն ուժի մեջ է մտել: Իրանական կողմից այս պահին պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել հրադադարի հաստատման մասին, սակայն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է, որ Իրանի ռազմական գործողությունները ավարտվել են գիշերը ժամը 04:00-ին:
11:03 - 24 հունիսի, 2025
Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակներին հասնելուն. Նեթանյահու |armenpress.am|

Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակներին հասնելուն. Նեթանյահու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակների իրականացմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Դա մի վարչակարգ է, որը ցանկանում է ոչնչացնել մեզ, և հենց այդ պատճառով մենք սկսեցինք մեր գոյության երկու կոնկրետ սպառնալիքների՝ միջուկային սպառնալիքի և բալիստիկ հրթիռների սպառնալիքի վերացման գործողությունը: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այդ նպատակներին հասնելուն, մենք շատ մոտ ենք դրանց հասնելուն», - ասել է Նեթանյահուն: Վարչապետի խոսքով՝ Իսրայելը «չի ներքաշվի ուժասպառման պատերազմի մեջ», բայց «չի դադարեցնի այս պատմական գործողությունը, մինչև չհասնի իր բոլոր նպատակներին»:  «Երբ մենք հասնենք Իրանում մեր նպատակներին, մենք չենք շարունակի անհրաժեշտից ավելի, բայց մենք չենք դադարեցնի գործողությունը չափազանց շուտ, - նշել է նա: - Մենք արդեն շատ բանի ենք հասել և այժմ, նախագահ Թրամփի օգնությամբ, էլ ավելի մոտեցանք մեր նպատակներին հասնելուն»: ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։   
11:10 - 23 հունիսի, 2025
Նեթանյահուն Թեհրանի բնակչությանը կոչ է անում տարհանվել
 |azatutyun.am|

Նեթանյահուն Թեհրանի բնակչությանը կոչ է անում տարհանվել |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է անում Թեհրանի բնակչությանը տարհանվել, քանի որ առաջիկա ժամերին Իրանի մայրաքաղաքի ուղղությամբ կարող են նոր օդային գործողություններ ձեռնարկվել։ «Իսրայելի զինված ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը։ Մենք մեր երկու հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին ենք։ Դրանք են Իրանի միջուկային և հրթիռային սպառնալիքների վերացումը։ Մենք ասում ենք Թեհրանի բնակիչներին՝ տարհանվեք և անցնում ենք գործի»,- հայտարարել է Նեթանյահուն։ Իրանն ու Իսրայելը չորրորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։ Անցած գիշեր Թեհրանը թիրախավորել է Իսրայելի կենտրոնական հատվածը, հաղորդվում է զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։ Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ կիրակի օրը մոտ 20 թիրախի են հարվածել, այդ թվում՝ «Քուդս» ուժերի՝ Թեհրանում գտնվող հրամանատարական կենտրոններին: Նաև սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ հետախուզության պետին։ Նա նշել է, որ այս պահին արդեն ոչնչացրել են Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռների ավելի քան մեկ երրորդը: Սա Իրանի և Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է:
17:29 - 16 հունիսի, 2025
Շուտով կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Շուտով կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Մենք կհարվածենք «այաթոլլաների» ռեժիմի բոլոր թիրախներին»,- հայտնել է Նեթանյահուն։ Նա հավելել է, որ մինչ այժմ իրականացված հարվածները ոչինչ են՝ համեմատած այն բանի հետ, ինչ սպասվում է առաջիկա օրերին։ Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաև մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին և այլք։  Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։ Իրանը հունիսի 13-ին հակահարված է ուղարկել Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով Թել Ավիվն ու Երուսաղեմը և այլ քաղաքներ։
19:17 - 14 հունիսի, 2025
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ

 |factor.am|

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին ՝ իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների շրջանում: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ: Ռուսական կողմն ամեն կերպ աջակցել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերին, առաջ է քաշել կոնկրետ նախաձեռնություններ՝ ուղղված փոխընդունելի պայմանավորվածություններ գտնելուն: Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ապաէսկալացմանը: Իսրայելի վարչապետի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը շեշտել է բանակցային գործընթացին վերադառնալու և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել միջնորդական ծառայություններ մատուցել՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:31 - 13 հունիսի, 2025
Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|

Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն անվանելով ապագա իրանական ահաբեկչության հարթակ։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը վճռականորեն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը՝ ընդգծելով, որ նման որոշումը խթան կհանդիսանա իրանական ահաբեկչության համար»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահին, որ ոչ մի պաղեստինյան առաջնորդ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը, դեռ չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան հունիսին կարող է ճանաչել Պաղեստին պետությունը։ Փարիզը ծրագրում է հունիսին Սաուդյան Արաբիայի հետ Գազայի հարցով խաղաղության կոնֆերանս անցկացնել՝ Պաղեստինի անկախությունը մի քանի երկրների կողմից ճանաչելու համար։ 2024 թվականի հուլիսին Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինյան պետության ստեղծման դեմ ուղղված հռչակագրին: Փաստաթղթում ասվում է, որ Իսրայելը կդիմակայի Պաղեստին պետության ստեղծումը միակողմանիորեն իրեն պարտադրելու փորձերին։  
21:14 - 15 ապրիլի, 2025
Նեթանյահուն երկուշաբթի կայցելի Վաշինգտոն
 |azatutyun.am|

Նեթանյահուն երկուշաբթի կայցելի Վաշինգտոն |azatutyun.am|

azatutyun.am: Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի կայցելի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու վերջերս հայտարարված մաքսատուրքերը, շաբաթ օրը հայտնել են իսրայելցի երեք պաշտոնյաներ: Այս հանպատրաստից այցի մասին առաջինը հայտնել Է Axios գործակալությունը, որը գրում է, որ եթե այցը տեղի ունենա, Իսրայելի առաջնորդը կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որն անձամբ կհանդիպի Թրամփի հետ՝ փորձելով բանակցել սակագները չեղարկելու գործարքի շուրջ: Նեթանյահուի գրասենյակը չի հաստատել այս այցը, որը, հավանաբար, կներառի նաև Իրանի և Գազայում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ երկրի քայլերին առնչվող հարցերի քննարկում: Թրամփի հայտարարած նոր սակագնային քաղաքականության շրջանակներում իսրայելական ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ ենթակա է 17 տոկոս մաքսատուրքի: ԱՄՆ-ն Իսրայելի ամենամոտ դաշնակիցն է և խոշորագույն առևտրային գործընկերը։
13:41 - 05 ապրիլի, 2025
Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ՝ Նեթանյահուի համար ձերբակալության օրդեր տալու պատճառով
 |tert.am|

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ՝ Նեթանյահուի համար ձերբակալության օրդեր տալու պատճառով |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների դեմ հետաքննությանը: Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ՝ ուղղված Ամերիկայի և նրա մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, պատժամիջոցների ցանկում հայտնվածները կարող են բախվել ունեցվածքի և ակտիվների սառեցման և չկարողանալ մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կազդեն նաև ընտանիքի անմիջական անդամների վրա: Սպիտակ տունը չի հրապարակել պատժամիջոցների ենթարկված անձանց անունները։ Այնուամենայնիվ, Reuters-ը անցյալ ամիս հայտնել էր, որ ՄՔԴ-ն միջոցներ է ձեռնարկել հնարավոր պատժամիջոցներից պաշտպանվելու համար: Գործակալության աղբյուրների համաձայն՝ դատարանը երեք ամիս առաջ վճարել է աշխատակիցների աշխատավարձերը։ Միացյալ Նահանգները և Իսրայելը ներկայումս դատարանի անդամներ չեն կամ չեն ստորագրել Հռոմի ստատուտը, պայմանագիրը, որը սկիզբ դրեց ՄՔԴ-ի պատմությանը 1998 թվականին: Նոյեմբերին դատարանը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդի նկատմամբ՝ Գազայի հակամարտության ժամանակ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Ինքը՝ Նեթանյահուն, այս շաբաթ ժամանել է Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հետ բանակցությունների համար։ 
11:21 - 07 փետրվարի, 2025
«Գազան կարող է դառնալ Մերձավոր Արևելքի Ռիվիերան». ինչ են խոսել Թրամփն ու Նեթանյահուն |civilnet.am|

«Գազան կարող է դառնալ Մերձավոր Արևելքի Ռիվիերան». ինչ են խոսել Թրամփն ու Նեթանյահուն |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փետրվարի 4-ի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ աշխատանքներ կիրականացնենք։ Մենք պատասխանատու ենք լինելու տարածքում գտնվող բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զինատեսակներն ապամոնտաժելու, տարածքը հարթեցնելու և ավերված շենքերից ազատվելու համար: Տարածաշրջանի մարդկանց համար կստեղծենք տնտեսական զարգացում, անսահմանափակ աշխատատեղեր և բնակարաններ», – ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան, վերածվել «մի հրաշալի տեղի»։ Նա Գազայի հատվածն անվանել է «քանդման ենթակա տարածք»։ Ելույթ ունենալով Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ՝ Թրամփը Գազայի բնակիչներին առաջարկել է տեղափոխվել Մերձավոր Արևելքի պետությունների կողմից տրամադրված նոր տարածք կամ տարածքներ: ԱՄՆ նախագահը մասնավորապես մատնանշել է Եգիպտոսն ու Հորդանանը։ Թրամփի խոսքով՝ իրենք կարող են հոգալ նաև համապատասխան ծախսերը։ Արաբական երկրները դեմ են Թրամփի ծրագրին Դեռ հունվարի վերջին Թրամփն արաբական երկրներին կոչ էր արել ավելի շատ փախստականներ ընդունել Գազայի հատվածից՝ ասելով, որ նրանք պետք է պաղեստինցի արաբների համար բնակարաններ կառուցեն գոտուց դուրս, «որտեղ նրանք, հավանաբար, կարող են խաղաղ ապրել»: Փետրվարի 1-ին Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Կատարի արտգործնախարարները մերժել են Թրամփի առաջարկը Գազայի հատվածի բնակիչներին արաբական այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ։ Համատեղ հայտարարության մեջ արտգործնախարարները դեմ էին արտահայտվել «պաղեստինցիների տեղահանմանը կամ իրենց հողերից վտարմանը»: «Համաս» խմբավորումը դատապարտել է Պաղեստինյան «Համաս» խմբավորումը դատապարտել է Թրամփի առաջարկը՝ որակելով այն «տարածաշրջանում քաոս և լարվածություն ստեղծելու բանաձև»։ «Գազայի հատվածում մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականանան», – ասված է խմբավորման հայտարարության մեջ: Ըստ Al-Jazeera-ի, Թրամփի և Նեթանյահուի հանդիպմանը զուգահեռ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան մոտ՝ «Պաղեստինը չի վաճառվում» կարգախոսով։
12:11 - 05 փետրվարի, 2025
Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը |armenpress.am|

Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշման քաղաքականության շրջանակներում մտադիր է հասնել իրանական նավթի արտահանման դադարեցման: Այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած մամուլի ասուլիսում։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է հասնել այն բանին, որ «իրանական նավթի արտահանումը հավասարվի զրոյի»։ Նա նաև խոստացել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ պատերազմից։ ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Իրանը կարող է անհավանական ապագա ունենալ, եթե հրաժարվի միջուկային զենք մշակելուց։ Դոնալդ Թրամփը նշել է, որ կցանկանար «հրաշալի գործարք» կնքել Իրանի հետ։ Նա ասել է, որ չէր ցանկանա, որ ամեն ինչ ավարտվի աղետալի կերպով, և խաղաղության հույս է հայտնել։ Միևնույն ժամանակ Թրամփը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ։  Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա կարող է գործողություններ ձեռնարկել իրանական նավթի մուտքը համաշխարհային շուկա սահմանափակելու ուղղությամբ, Թրամփը պատասխանել էր. «Մենք դա անելու իրավունքն ունենք»։
11:40 - 05 փետրվարի, 2025
Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի, Գազայում գերիների հարցերը |azatutyun.am|

Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի, Գազայում գերիների հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը հետախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ հաստատելու Վաշինգտոնի աջակցությունն իր դաշնակցին: Նրանք քննարկել են Իրանի և Գազայում իսրայելցի գերիների հարցը, հայտնել Է Պետդեպարտամենտը: Այս հեռախոսազրույցը Ռուբիոյի համար առաջինն էր Իսրայելի հետ. ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ է ստանձնելպաշտոնը: Ե՛վ Թրամփը, և՛ նախկին նախագահ Ջո Բայդենն աջակցում էին Իսրայելին Գազայի և Լիբանանի պատերազմների ժամանակ: Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելի անփոփոխ աջակցության պահպանումը Թրամփի համար գլխավոր գերակայություն է, ասված Է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Ռուբիոն Նեթանյահուին ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի «անխոնջ» աշխատել, որպեսզի օգնի ազատել Գազայում մնացած պատանդներին: Չորեքշաբթի օրը Ռուբիոն նաև հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի հետ: Քննարկվել է իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և Լիբանանում:
09:33 - 23 հունվարի, 2025