1lurer.am: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը առաջիկա օրերին Գազա կմտնեն «ամբողջ կարողությամբ»՝ ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:
«Առաջիկա օրերին մենք կգործադրենք մեր ամբողջ կարողությունը՝ գործողությունն ավարտելու համար։ Գործողության ավարտը նշանակում է ՀԱՄԱՍ-ի ջախջախում։ Դա նշանակում է ՀԱՄԱՍի ոչնչացում»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելը վերսկսել է գործողությունները Գազայի հատվածում մարտի 18-ին: Այս ամսվա սկզբին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայում իր հարձակումն ընդլայնելու ծրագրերին:
comment.count (0)