ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Տեր ենք մեր անկախությանն ու ինքնիշխան պետությանը. ՀՀ ոստիկանապետը շնորհավորել է Անկախության 30-ամյակը

Տեր ենք մեր անկախությանն ու ինքնիշխան պետությանը. ՀՀ ոստիկանապետը շնորհավորել է Անկախության 30-ամյակը

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ: Հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։ Ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է. «Անկախության օրը եզակի է մեր հանրապետության տոնացույցում: Տոն, որը խորհրդանշում է մեր ժողովրդի դարավոր երազանքը, տասնյակ սերունդների ջանքն ու անձնազոհությունը, մեր հայրենիքի ինքնության ու ինքնիշխանության վերահաստատումը: Երեսուն տարի առաջ համաժողովրդական քվեով հռչակեցինք անկախ պետություն կերտելու մեր իրավունքն ու կամքը, մեր զավակների թանկ արյամբ ամրագրեցինք այդ պատմական որոշումը ու սկսեցինք կերտել մեր պետությունը, որն աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիք-պետությունը դարձավ: Այս կարճատև ու դժվար ճանապարհին երբեք չերկմտեցինք, չնահանջեցինք, չդավաճանեցինք մեր երազանքին: Եվ այսօր էլ, երբ ծանր ժամանակներ է ապրում Հայաստանը, տեղի չենք տալու՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ տեր ենք մեր անկախությանն ու ինքնիշխան պետությանը: Փա՜ռք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին այդ մեծ երազանքի իրականացմանը: Փա՜ռք նրանց, ովքեր իրենց ունակությունները, ջանքը, աշխատանքը դրեցին պետության կայացման և ամրապնդման հիմքում: Փա՜ռք նրանց, ովքեր հավատում են հաղթանակին ու մեր անկախ ընթացքի շարունակականությանը: Անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ողջ անձնակազմին, ոստիկանության զորքերի զինծառայողներին, մեր սիրելի վետերաններին, մեր գործընկերների ընտանիքներին ու հարազատներին: Շնորհավորում և խորին խոնարհումս եմ բերում հանուն անկախության հերոսաբար զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին: Մաղթում եմ հավատ, ուժ և վստահություն, որ շարունակելու ենք երեսուն տարի առաջ սկիզբ առած մեր ընթացքը և անդավաճան ենք լինելու մեր պետությանն ու պետականությանը: Շնորհավոր բոլորիս տոնը»:
18:35 - 21 սեպտեմբերի,2021
Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կատարած ենթադրյալ չարաշահումներին առնչվող զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, այդպիսով լրացուցիչ ստուգման նյութերը թողնվել են անհետեւանք: Այս մասին, Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Ոստիկանությունում զեկույցում նշված տեղեկությունները լրացուցիչ ստուգելու անհրաժեշտություն առաջացել էր այն ժամանակ, երբ Դատախազությունը դիմել էր Քրեական ոստիկանությանը՝ խնդրելով հանձնարարել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգել մեր հարցման մեջ տեղ գտած հանգամանքները։  Իսկ թե ինչ էր բովանդակում մեր հարցումը, ինչ տեղեկություններ էինք խնդրել տրամադրել եւ թե ինչ պատասխաններ ենք ստացել իրավապահների հետ մեկ տարուց ավելի տեւած գրագրության արդյունքում՝ ստորեւ։ Մեր հարցումներից հետո Դատախազությունը Զեկույցի հրապարակումից 7 տարի անց որոշում է ուսումնասիրության ուղարկել նյութերը Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմում ենք Դատախազություն եւ մայիսի 19-ին ստանում պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Նույն տարվա հունիսին հանդես ենք գալիս հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում անում Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացել էինք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում ենք անում Դատախազություն՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանում են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, լրատվության միջոցների՝ հանցագործությունների մասին հաղորդումները եւ իրավասու մարմինների կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ենք ուղարկում լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ, որ այդպես էլ ուշադրության չեն արժանացել, ի պատասխան՝ ստանում ենք գրություն, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները նախկին ՄԻՊ-ի գնահատականներն են՝ դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի ներկայացրած հաղորդումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման՝ օպերատիվ ճանապարհով, Դատախազությունը մեր հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Փետրվարի 19-ին դիմում ենք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եւ եթե չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Մարտի 24-ին Ոստիկանությունից պատասխանում են, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք։ Դատախազությունը Քրեական ոստիկանությանը խնդրում է ստուգել մեր հերթական հարցմամբ վկայակոչած հանգամանքները Ոստիկանության վերջին պատասխանից հետո՝ այս տարվա հուլիսի 14-ին, մեկ այլ հարցմամբ դարձյալ դիմում ենք Դատախազությանը՝ ներկայացնելով, որ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի արտահերթ զեկույցում նշված է, որ «գործի նյութերին ծանոթանալիս փաստաբան Ն. Բաղդասարյանը հայտնաբերել է «ՏԵՂԵԿԱՆՔ» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ շարադրված են եղել դեռեւս դատաքննությունը չսկսված գործով կայացվելիք վճռի հիմնավորումները, որոնք հետագայում դրվել են կայացված դատական ակտի հիմքում» (գործը վերաբերում է 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանին, որի պաշտպանն է եղել նույն գումարման խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ հայցվորը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը)։ Դատախազությանը խնդրում ենք բացատրել՝ վկայակոչված հատվածը՝ փաստաբանի հայտնաբերած փաստաթղթի մասին, արդյոք չի՞ հանդիսանում հանցագործության մասին հաղորդում կամ փաստական տվյալ, որի հիման վրա պետք է հարուցվեր քրեական գործ։ Բացի դրանից՝ խնդրում ենք պատասխանել հետեւյակ հարցին՝ Ն․ Բաղդասարյանը (խոսքը Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, որը մեր զրույցում հաստատել էր, որ փաստաթուղթը հայտնաբերել է ինքը), նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եւ եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ՝ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար։ Ի պատասխան՝ մեզ ուղարկում են գրություն, որ այս հարցումը, ի լրումն Դատախազությունից Ոստիկանություն ուղարկված մեր նախորդ հարցման (փետրվարի 3-ի՝ վերը հիշատակված գրության մասին է խոսքը), դարձյալ ուղարկվում է Քրեական ոստիկանություն՝ խնդրելով ստուգել վերը հիշատակված հանգամանքները եւ արդյունքների մասին հայտնել ոստիկանությանը, ապա պարզաբանում ներկայացնել նաեւ մեզ։ Այս ընթացակարգի ժամանակ պարզվում է, որ էլեկտրոնային փոստով Դատախազությանն ուղարկած մեր հարցումը, որտեղ ակտիվ հղմամբ տեղադրել էինք նաեւ Պաշտպանի Զեկույցը, Ոստիկանություն է ուղարկվել թղթային տարբերակով, եւ միայն մեր հավելյալ պարզաբանումից հետո է Ոստիկանությունը, մեր հրապարակումներից զատ, դիտարկում ամբողջական Զեկույցը։  Ի վերջո, Ոստիկանությունից ստանում են կարճ պատասխան՝ Զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։ Այսպիսով, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 77 էջանի արտահերթ զեկույցի վերաբերյալ, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը, իրավապահ մարմիններում երկու անգամ դիտարկելուց հետո էլ ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ տեղեկություններ չեն ստացվել եւ ուսումնասիրված նյութերն անհետեւանք են թողնվել։ Իսկ հարցը՝ փաստաբան Ն․ Բաղդասարյանը նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար, մնացել է անպատասխան։ Զեկույցը տարիներով մոռացության մատնելու հանգամանքներին, դրանում առկա որոշ ուշագրավ դրվագներին եւ դրանց վերաբերյալ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի կարծիքին կարող եք ծանոթանալ այս հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
15:32 - 20 սեպտեմբերի,2021
«Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածները իրանցի զբոսաշրջիկներ են. նրանք ազատ են արձակվել

«Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածները իրանցի զբոսաշրջիկներ են. նրանք ազատ են արձակվել

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են: Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են: Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել: Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
21:44 - 19 սեպտեմբերի,2021
«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Լիլիթ Գալստյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Լիլիթ Գալստյան

«Նիկոլին ծառայող ՀՀ ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, բերման է  ենթարկել Շ․ Ազնավուր հրապարակում սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։ Հայաստան դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։ Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։ Թուրքը մեր դրոշն է ջնջում,  Նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում։ Այսպիսին է բռնատիրության իրական դեմքը»,- գրել է Գալստյանը:
19:03 - 18 սեպտեմբերի,2021
Փաշինյանի կառավարությունը չկարողացավ գտնել բանակից ապօրինի ազատված գեթ մեկ պաշտոնյայի |hetq.am|

Փաշինյանի կառավարությունը չկարողացավ գտնել բանակից ապօրինի ազատված գեթ մեկ պաշտոնյայի |hetq.am|

hetq.am: Դեռևս 2018 թվականի հուլիսի 26-ի Կառավարության նիստում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին հանձնարարել էր ստուգել նախկին և ներկա պաշտոնյաների որդիների` զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը: «Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցի շուրջ հրապարակային քննարկում եղավ՝ արդյոք այս թեման ուսումնասիրվու՞մ է, թե ոչ։ Ես ուզում եմ ասել՝ այդ թեման ուսումնասիրվում է և՛ ոստիկանության, և՛ գլխավոր դատախազության, և՛ ԱԱԾ-ի կողմից, պետք է վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ։ Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են»,- ասել էր վարչապետը: Հանձնարարականից երեք տարի անց մենք հարցումներ ուղարկեցինք ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն և վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ եղավ հանձնարարականի ընթացքը և ինչ բացահայտումներ են արել իրավապահները: Ազգային անվտանգության ծառայությունից հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2018 թվականից մինչ օրս ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 7 քրեական գործ, որոնցում որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ: «Այդ գործերը չեն վերաբերել նախկին և ներկա պաշտոնյաների որդիներին»,- հայտնել են ԱԱԾ-ից: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նման ուսումնասիրությունները կրում են ընդհանուր բնույթ, ուսումնասիրվում են օրենքով նախատեսված տարբեր հիմքերով տարկետումներ ստացած, ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների անձնական գործերն առանց բացառության՝ այդ թվում նախկին և ներկա պաշտոնատար անձանց կամ նրանց զավակների անձնական գործերը: Ըստ դատախազության պատասխանի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 436 զորակոչիկի տվյալ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ այդ զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացում թույլ տրված հնարավոր կոռուպցիոն դրսևորումները ստուգելու և բացահայտելու համար: Դատախազությունից ևս հայտնել են հարուցված 6 քրեական գործի մասին՝ նշելով, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս վեց քրեական գործի հարուցման, ապա հանցակազմի բացակայության հիմքով կարճման մասին հայտնել են նաև ոստիկանությունից: Չնայած գերատեսչություները հրաժարվել են հայտնել, թե ով կամ ովքեր են այս գործերում ունեցել դատավարական կարգավիճակներ՝ հղում անելով«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, բայց քանի որ այդ քրգործերի մասին ավելի վաղ գրել էինք, կհիշեցնենք հանրությանը: Քրեական գործերով անցնում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները՝  Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, վերջինս հետախուզվում էր 2018-ի օգոստոսի 28-ից, Հայաստան է վերադարձել 2021-ի մարտին, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Կրկնակի փորձաքննությունների արդյունքում թե՛ Տիգրան, թե՛ Տրդատ Խաչատրյանները ճանաչվել էին զինծառայության համար ոչ պիտանի, և նրանց առնչությամբ հարուցված քրեական գործերը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով:   Շարունակությունը՝ hetq.am-ում Լուսանկարը՝ Անի Սարգսյանի       
18:19 - 18 սեպտեմբերի,2021
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները. Ոստիկանություն

Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները. Ոստիկանություն

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը: «Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից»,- նշված է հայտարարության մեջ: Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեների քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։ Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։ ՀՀ ոստիկանությունից հորդորում են վերոնշյալ օրերին և ժամերին ավտոմեքենաները նախապես դուրս բերել նշված տարածքներից։ Բացի այդ, նույն օրը ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր, որոնց ընթացքում կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ փողոցներում։Սեպտեմբերի 21-ին, ժամը 12։00-13։00-ն փակ կլինի Գայի պողոտան՝ Գայի պողոտա- Գյուլիքևխյան փողոց խաչմերուկից Գայի պողոտա- Թոթովենց-Նանսենի փողոցների խաչմերուկ։ Ժամը 14։00-15։00-ն Գարեգին Նժդեհի փողոցը՝ Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 փողոցների խաչմերուկից Գարեգին Նժդեհի հրապարակ։ Ժամը 14։30-ից 15։30-ը Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ։ Ժամը 14։00-15։00-ն Տիգրան Պետրոսյան փողոցը՝ Տիգրան Պետրոսյան-Սասնա Ծռեր խաչմերուկից։ Ժամը 14։00- 15։00-ն Ազատության պողոտան՝ Լամբադայի կամուրջից Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկ։ Ժամը 14։00- 15։00-ն Էրեբունու փողոցը՝ Էրեբունու հրապարակից Էրեբունու-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ։
13:46 - 17 սեպտեմբերի,2021
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. Վահե Ղազարյանը մտահոգություն է հայտնել

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. Վահե Ղազարյանը մտահոգություն է հայտնել

Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այն վարել է  ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել իրավիճակը: Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։
13:31 - 11 սեպտեմբերի,2021
Իմ նկատմամբ հնչած սպառնալիքների գործով դիմումը միտումնավոր կարճվել է իշխանության ուղղորդմամբ. Անուշ Լալայան

Իմ նկատմամբ հնչած սպառնալիքների գործով դիմումը միտումնավոր կարճվել է իշխանության ուղղորդմամբ. Անուշ Լալայան

«Մերժիրսերժին» նախաձեռնության անդամ Անուշ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Ինչպես շատերդ հիշում եք, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ես նախաձեռնել էի վարտիքով ակցիա՝ դրանով իմ բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանությունների դեմ: Ակցիան մեծ հնչեղություն ստացավ մամուլում և սոցիալական ցանցերում, որից հետո ես ստացա համացանցում իմ անձն ու արժանապատվությունը վարկաբեկող վիրավորանքներ և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ: Մտահոգված լինելով իմ անվտանգությամբ՝ ես հուլիսի 27 համապատասխան դիմումով դիմել եմ ստիկանության Գարեգին Նժդեհ բաժին: Ներկայացնելով բոլոր փաստերը, որով հնարավոր էր նույնականացնել սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնողների ինքնությունը՝ պահանջել եմ քննության առարկա դարձնել համացանցում իմ անձը վարկաբեկող մեկնաբանություններն ու սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել սպառնալիքների հեղինակներին: Նշեմ, որ ի սկզբանե անգամ գործի մանրամասներին ծանոթ չլինելով՝ ոստիկանության աշխատակիցները փորձում էին ինձ համոզել ետ վերցնել դիմումը՝ հիմնավորելով, թե գործն ի սկզբանե արդեն փակուղու մեջ է: Ինչևէ, օրերս ինձ կանչում են ոստիկանության Գարեգին Նժդեհի բաժին և տեղեկացնում, որ գործը փակված է և ոչինչ հնարավոր չէր պարզել: Այնպիսի տպավորություն էր, որ աշխատակիցները միտումնավոր չէին ուսումնասիրել իմ կողմից ներկայացված և ոչ մի փաստ, այլապես հեշտությամբ կարող էին նույնականացնել սպառնալիքների հեղինակներին: Իմ դիմումը քննող աշխատակից Կամո Ալեքսանյանն ինձ խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն այն ժամանակ, երբ որ օրինակ փողոցում ենթարկվեմ հարձակման, ասել է թե, կարձագանքենք, երբ սպառնալիքներն իրականանան: Այսպիսով, կարող եմ հետևություն անել, որ իմ նկատմամբ հնչած սպառնալիքների գործով դիմումը միտումնավոր կարճվել է իշխանության ուղղորդմամբ: Համացանցում վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները միտված են միայն իշխանությանը սպասարկելու համար, ինչը որ բռնապետության հիմնական գործիքներից մեկն է»:
16:59 - 08 սեպտեմբերի,2021
Թիվ 122 դպրոցի տնօրենի կողմից ուսուցչուհուց ենթադրյալ կաշառք վերցնելու նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն

Թիվ 122 դպրոցի տնօրենի կողմից ուսուցչուհուց ենթադրյալ կաշառք վերցնելու նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն

Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված: Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը եւ առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,- գրել է Կարապետյանը:
14:16 - 03 սեպտեմբերի,2021
Ծարավ Աղբյուրի բնակիչներն ահազանգում են. նախկին փոխոստիկանապետն ու որդին փորձում են խլել իրենց ընդհանուր բաժնային սեփականությունը |hetq.am|

Ծարավ Աղբյուրի բնակիչներն ահազանգում են. նախկին փոխոստիկանապետն ու որդին փորձում են խլել իրենց ընդհանուր բաժնային սեփականությունը |hetq.am|

hetq.am: Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանն ու որդին` Սմբատ Մահտեսյանը «Երևան Սիթի» սուպերմարկետի առաքումն ապահովելու համար փորձում են Ծարավ Աղբյուր փողոցի 55/8 և 55/11 շենքերի բնակիչներից խլել նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը: Բնակիչները դեմ են, ինչի հետևանքով արդեն մի քանի անգամ բնակիչներ-կառուցապատող բախում է տեղի ունեցել: Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում կառուցապատում էր իրականացվում: Վերջապես այն ավարտին է հասցվել: Ներկայումս հասարակական շենքի առաջին հարկում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ի պաստառներն են փակցվել, սուպերմարկետի բացմանն ընդառաջ աշխատանքներ են ընթանում: Երկրորդ հարկը դեռ վարձակալների է սպասում, շինության վրա նման հայտարարություն է փակցված: «Երևան Սիթի»-ի առաքումը կազմակերպելու համար կառուցապատողը փորձում է բնակիչների բաժնային սեփականություն համարվող տարածքը ծառայեցնել իր կառույցին, որպեսզի սուպերմարկետի առաքման հարթակ դառնա: Այդտեղով պետք է մուտք ու ելք անեն սուպերմարկետի բոլոր առաքիչ մեքենաները: Պայմանական Ավան 3 կոչվող թաղամասի (որն ընդգրկում է Ծարավ Աղբյուր 55/8 և 55/11 շենքերը) բնակիչներն այդ տարածքին հարակից ճանապարհով, աջ թեքվելով, մուտք են գործում իրենց բակ: Թաղամասի համատիրության կառավարիչ Էմիլ Սարգսյանն ասում է, որ եթե տարածքը ծառայի սուպերմարկետի առաքմանը, ապա իրենք պետք է վերջնականապես հրաժարվեն թե այդ տարածքից, թե ճանապարհից, որովհետև առաքիչները կծանրաբեռնեն այն իրենց առաքումը կազմակերպելու համար, և բնակիչները ստիպված կկորցնեն այդ ճանապարհն ու տարածքից որևէ կերպ օգտվելու իրենց իրավունքը: Մինչդեռ բնակիչների սեփականության վկայականներում հստակ արձանագրված է, որ 0,6 հա հողը նրանց ընդհանուր բաժնային սեփականությունն է: «Եթե ասֆալտ լցվեց նշված հողակտորի վրա, ուրեմն մեր «շլագբաումը» էլ երբեք չի փակվի, քանի որ այդտեղ շատ հաճախ կուտակվելու են բեռնափոխադրողներ, հետևաբար առանց այդ էլ ծանրաբեռնված նեղ ճանապարհն էլ ավելի անտանելի է դառնալու»,- ասում է թաղամասի բնակիչ, լրագրող Սուրեն Դեհերյանը: Վերջինս նշում է, որ այս խնդիրը միայն 55/8-ի և 55/11 շենքերի բնակիչներինը չէ։ Սա այս փոքրիկ ճանապարհից օգտվող բոլոր շենքերի բնակիչների խնդիրն է՝ 55/8, 55/11, 17, 26, նաև թաղամասի մյուս հատվածում առկա երեք նորակառույցների։ «Ցանկացած պարագայում այս խնդիրը այլընտրանքային լուծում ունի։ Եվ չպիտի թշնամանքի ու զոռբայության պատճառ դառնա կողմերի միջև, և պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի խաղաղ ձևով հանգուցալուծում ստանա»,-կարծում է Ս. Դեհերյանը: Նա նաև առաջարկել է, որ առաջիկա երեկոները մշակութային միջոցառումներ կազմակերպվեն այդ տարածքում, նաև լավ հարևանություն անելու և իրար ավելի լավ ճանաչելու առիթ կդառնա այն: ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նույնպես այդ թաղամասի բնակիչ է: Համատիրության էջում աջակցություն է հայտնել բնակիչներին և նշել, որ եթե դա թույլատրեն, ապա բակը կդառնա փոխադրամեքենաների կենտրոն: «Հետո կսրտնեղենք, մինչդեռ հիմա է պետք հստակ մեր դիրքորոշումը հայտնել։ Խնդիրը բոլորինս է և բոլորով պետք է լուծում տանք։ Ես իմ առավելագույն մասնակցությունը կունենամ ի շահ երեխաների անվտանգության և մեր հանգիստ ապրելու»,- գրել է Սոֆյա Հովսեփյանը: Կառուցապատողը պատրաստ է լուծում գտնել բնակիչների հետ Բնակիչների բաժնային սեփականությանը տնօրինելոււ համար բանակցել է նաև անձամբ Արարատ Մահտեսյանը:  Արարատ Մահտեսյանը, հիշեցնենք, ոստիկանության պետի առաջին տեղակալ էր 2006-2008թթ, երբ ոստիկանության պետը Հայկ Հարությունյանն էր: Արարատ Մահտեսյանն այժմ ղեկավարում է իրենց պատկանող Արզնիի առողջարանը, «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Հաշվառված է Ծարավ Աղբյուր 55/11 հասցեում: Նրա որդին` Սմբատ Մահտեսյանը 55/20 շենքի բնակիչ է: Փաստացի` Մահտեսյաններն իրենց հարևաններից են փորձում խլել նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը` իրենց և Սամվել Ալեքսանյանի բիզնեսը կազմակերպելու նպատակով: Սակայն համատիրության կառավարիչ Էմիլ Սարգսյանը բացատրել է, որ եթե գոնե մի բնակիչ դրան դեմ է, տարածքը չի կարող որևէ մեկի օգտագործմանը տրամադրվել: Իսկ Ծարավ Աղբյուր բնակիչները գերազանցապես դեմ են դրան: Համատիրությունը ֆեսյբուքյան իր էջում այդ մասին հրապարակում է կատարել, ինչի վերաբերյալ իրենց դժգոհություններն են արտահայտել նաև բնակիչները: Կադաստրի կոմիտեից արտահանած փաստաթղթում երևում է, որ մոտ 600 քմ շինության սեփականությունը Սմբատ Մահտեսյանի անվամբ գրանցվել է օրեր առաջ` 2021 թվականի օգոստոսի 9-ին: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:53 - 01 սեպտեմբերի,2021
«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում իրականացրած անձը զինված է եղել գազային ատրճանակով և մեկ կրակոց է արձակել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում իրականացրած անձը զինված է եղել գազային ատրճանակով և մեկ կրակոց է արձակել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն մասնաճյուղի աշխատակցից պահանջել է գումար և հափշտակելով առանձնապես խոշոր չափի` 102.000.000 ՀՀ դրամ գումարը դիմել է փախուստի: Այնուհետև, անվտանգության աշխատակիցների հետապնդումից խուսափելու նպատակով` նույն առևտրի կենտրոնում մեկ անգամ կրակոց է արձակել ու դուրս գալով առևտրի կենտրոնի տարածքից` վնասազերծվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձիք, նշանակվել է  դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:
17:48 - 31 օգոստոսի,2021
ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան. պարզաբանում է ոստիկանությունը |armenpress.am|

ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան. պարզաբանում է ոստիկանությունը |armenpress.am|

armenpress.am: Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար: Ոստիկանությունը պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին, սակայն խոստացան խնդրի առնչությամբ ավելի մանրամասն պաշտոնական հաղորդագրություն տարածել: «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն` անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:
12:01 - 31 օգոստոսի,2021
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ անցկացվել է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների շարային ստուգատես

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ անցկացվել է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների շարային ստուգատես

Ուսումնական շրջանի մեկնարկին ոստիկանությունն անցնում է մեկամսյա ուժեղացված ծառայության։ Այդ կապակցությամբ օգոստոսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապակում անցկացվել է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների շարային ստուգատես: Ստուգատեսին ընդգրկված էին նաև տրանսպորտային միջոցներ: Ստուգատեսն անցկացնում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ուշադրության կենտրոնում անձնակազմի շարային կեցվածքն էր, արտաքին տեսքը, ծառայության մեջ ամենօրյա պահանջվող պարագաների առկայությունը: Ստուգվել է նաև ստորաբաժանումներին ամրակցված պարեկային մեքենաների տեխնիկական վիճակը` լուսային, ձայնային, կապի միջոցներով և բարձրախոսներով մեքենաների հագեցվածությունը: Տրանսպորտային միջոցներում պետք է նաև դեպքի վայրը սահմանափակող ժապավեն և բուժօգնության պարագաներ լինեն։ Ամփոփելով արդյունքները` ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ստորաբաժանման պետերին թերությունները վերացնելու, անձնակազմի շարային պատրաստվածությունը բարձրացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել՝ կրկին շեշտելով, որ ուսումնական հաստատությունների մոտ անվտանգ երթևեկությունն ու հասարակական կարգն ապահովելիս անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
22:29 - 30 օգոստոսի,2021