Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը
 |shantnews.am|

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

shantnews.am: Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը ապացուցում է, որ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նեոնացիզմի երկրպագուները ևս մեկ անգամ մերկացրին իրենց դեմքերը, և այն արյունոտ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանների քանդումը, գերեզմանների պղծումը, իսկ այժմ՝ յուրաքանչյուր պարկեշտ մարդու համար այս սուրբ օրը ծաղկադրման արարողության խափանումն ապացուցում են արդեն իսկ ակնհայտը՝ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»,- գրել է դիվանագետը: Ավելի վաղ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման էր ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ էին լցրել և թույլ չէին տվել գնալ հուշահամալիր։   
15:32 - 09 մայիսի, 2022
Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում «փաստացի «Ազովի» գրոհայինների հետ թիկունք-թիկունքի կանգնած են իսրայելցի վարձկանները», հայտնում է Meduza-ն։ Զախարովայի պնդմամբ՝ ինքը տեսել է «տեսանյութեր, նյութեր», որոնք հաստատում են դա։ Այդ նյութերի մասին մանրամասներ նա չի հաղորդել։ «Ինչպե՞ս է պետք դրան վերաբերվել։ […] Ինչպե՞ս է դա հնարավոր»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։ Նա նշել է, որ այդ տեղեկությունները «հազիվ թե ցանկանան լսել» Իսրայելի քաղաքական գործիչները, որոնք «հիմա տեղեկատվական արշավ են վարում»։ Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 1-ին իտակալան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հիտլերը հրեական արյուն է ունեցել», իսկ «ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։ Այս խոսքերն ասվել են այն համատեքստում, թե Ուկրաինայի իշխանությունը «սատարում է նացիստներին»՝ չնայած երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագմանը։ Իսրայելի ղեկավարությունը Լավրովին մեղադրել է ստի և ռասիզմի համար։   Նորա Վանյան
20:15 - 04 մայիսի, 2022
Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են ԼՂ կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները. Զախարովա

 |armenpress.am|

Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են ԼՂ կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցով իրական արդյունք են ապահովում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մասնավորապես, ըստ Զախարովայի, խոսքը վերաբերում է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին: «Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Մենք տեսնում ենք մեր դերակատարությունը կողմերի մերձեցման հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան հայտարարել է, որ աջակցություն ցուցաբերելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ «Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից: Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար»,- հայտարարել է Զախարովան:
18:03 - 28 ապրիլի, 2022
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացման հիմք Ռուսաստանը դիտարկում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները և շարունակում ակտիվորեն աշխատել Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկ, խաղաղության պայմանագրի համաձայնեցում։ «Ապաարգելափակման հարցերը քննարկվել են [ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ] Օվերչուկի և [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է ապրիլի 26-ին։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն կա նաև մոտակա ժամանակներս եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման շուրջ՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ պլանավորվում են ԱԳՆ գծով շփումներ Բաքվի հետ», - ասել է Զախարովան։ Ռուսական կողմը նշում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միմյանց ընդառաջ գնալու, այս թեմայով մշակվում են բարձր մակարդակի եռակողմ շփումներ, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ «Մենք, այսպես թե այնպես, մնում ենք առկա ձևաչափերի մեջ, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանք է արվում։ Հիմնական նշանակությունը տալիս ենք այն ձևաչափերին և այն փաստաթղթերի իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս։ Այս արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ամբողջությամբ», - ասել է նա։   Նորա Վանյան  
17:02 - 28 ապրիլի, 2022
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բանտարկյալների փոխանակում են կատարել: Ռուսաստանում բանտարկված ամերիկացի նախկին զինծառայող և ուսանող Թրևոր Ռիդին ազատ արձակելու և տուն ուղարկելու դիմաց Միացյալ Նահանգներում ազատ է արձակվել և հայրենիք է ուղարկվել 20 տարվա ազատազրկման պատիժը կրող ռուսաստանցի Կոնստանտին Յարոշենկոն: Բուն փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ օդանավակայանի տարածքում, որտեղ վայրէջք են կատարել և կողք կողքի կայանվել են երկու երկրների ինքնաթիռները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այս փոխանակումը տեղի է ունեցել երկարատև բանակցությունների արդյունքում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Թրևոր Ռիդը տուն է վերադառնում: Երկու երկրներում էլ նշում են, որ բանտարկյալների փոխանակումը դժվար թե առանձնահատուկ դրական ազդեցություն գործի ճգնաժամի մեջ գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:   Լուսանկարում՝ Թրևոր Ռիդին
21:13 - 27 ապրիլի, 2022
ՌԴ դեսպանը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ Զախարովայի հայտարարության առնչությամբ
 |1lurer.am|

ՌԴ դեսպանը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ Զախարովայի հայտարարության առնչությամբ |1lurer.am|

1lurer.am: Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը նախօրեին կանչվել է Արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարարություն՝ Մոլդովայի ղեկավարության հասցեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի քննադատության պատճառով։ Պետքարտուղար Ռուսլան Բոլբոչանի հետ հանդիպման ժամանակ ռուս դիվանագետին խնդրել են չմիջամտել Մոլդովայի ներքին, ժողովրդավարական ու իրավական գործընթացներին։ Զախարովան վրդովեցուցիչ և ոչ բարեկամական քայլ է անվանել Մոլդովայի՝ Գեորգիևյան ժապավենն արգելելու որոշումը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նման որոշումները չեն համապատասխանում Մոլդովայի ղեկավարության հայտարարություններին՝ հանրապետության չեզոք կարգավիճակին հավատարիմ լինելու և բոլոր բնակիչների իրավունքների ու շահերի հարգման վերաբերյալ: Զախարովան անընդունելի է համարել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունները, որոնցում նա նշել է, որ Գեորգիևյան ժապավենի տեղը «պատմության աղբանոցում է»։ Այս խորհրդանիշը կրելու, ցուցադրելու և տարածելու համար ֆիզիկական անձանց համար նախատեսված է տուգանք՝ 4,5 հազար լեյից մինչև 9 հազար լեյ (250-ից մինչև 500 դոլար)։ Որոշումը խստորեն դատապարտել են Մոլդովայի և Մերձդնեստրի քաղաքական գործիչները, ինչպես նաև Մոլդովայի մի շարք հասարակական կազմակերպություններ։ Նախագահ Սանդուի խոսքով՝ արգելքի նպատակն է ցուցադրել համերաշխություն, ինչպես նաև պահպանել հանգստություն Մոլդովայի հասարակությունում:
17:57 - 22 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԽ համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. Զախարովա

 |armenpress.am|

ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԽ համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ ազդակներ չեն հղել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Մենք նման ազդակներ չենք ստացել: Չենք էլ ակնկալում»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզը «փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ համագործակցությունից»: «Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերը՝  յուրացնելու հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի համաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և օրակարգը, որը նախորդ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)։ Այս համատեքստում վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը հետևողականորեն կյանքի կոչելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունները: Միևնույն ժամանակ վճռական ենք ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,- ասվում է Զախարովայի պատասխանում։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
21:38 - 21 ապրիլի, 2022
Խովաևը «օգտակար խորհրդակցություններ» է անցկացրել Երևանում, կայցելի նաև Բաքու․ Զախարովա |azatutyun.am|

Խովաևը «օգտակար խորհրդակցություններ» է անցկացրել Երևանում, կայցելի նաև Բաքու․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցվել է նաև նրա այցը Բաքու։ Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն միացել է աշխատանքին, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է նրա այցը Բաքու, որը տեղի կունենա մոտ ապագայում», - ասել է դիվանագետը։ Զախարովան նշել է, որ երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքների, ինչպես նաև այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքի վրա։
10:36 - 21 ապրիլի, 2022
Ռուսաստանը կորցրել է վստահությունն ուկրաինացի բանակցողների նկատմամբ․ Զախարովա

Ռուսաստանը կորցրել է վստահությունն ուկրաինացի բանակցողների նկատմամբ․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կորցրել է վստահությունն ուկրաինացի բանակցողների նկատմամբ, գրում է «Կոմերսանտը»։ «Այստեղ արդեն նույնիսկ «վստահիր, բայց ստուգիր» տարբերակը չէ, այստեղ պարզապես «ստուգիրն» է, որովհետև այդ մարդկանց նկատմամբ վստահություն վաղուց էլ չկա»,— ասել է Զախարովան «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը։ «Բանակցություններն օգտագործվում են որպես շեղող հնարք», - հավելել է նա։ «Այն մարդու գրասենյակի կողմից, որն իրեն անվանում է Ուկրաինայի նախագահ և համապատասխան լիազորություններ ունի, բանակցություններ վարելու խնդրանք է հնչել, Ռուսաստանը չի մերժել այդ խնդրանքը։ Իսկ հետո, ինչպես միշտ, Կիևի ռեժիմի կողմից ուղիղ և փոխաբերական իմաստով կրկես է սկսվել․ մեկ գալիս են, մեկ չեն գալիս, մի օր մասնակցում են, մի օր չեն մասնակցում։ Արդյո՞ք Մոսկվայում սրան պատրաստ էին։ Այո, իհարկե»,— ասել է Զախարովան։ Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան առկա ձևաչափով բանակցել են մարտի 29-ին Ստամբուլում։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ բանակցությունները փակուղի են մտել։ Իսկ ապրիլի 19-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման ժամկետների բացակայության մասին։   Նորա Վանյան  
14:16 - 20 ապրիլի, 2022
Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ամրապնդի Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը

Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ամրապնդի Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդելու նրանց անվտանգությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի կարող ամրապնդել նրանց ազգային անվտանգությունը։ Նրանք ինքնաբերաբար կհայտնվեն ՆԱՏՕ-ի «առաջնագծում», - ասել է Զախարովան։ - Ավելին՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ենթադրում է փաստացի հրաժարում ինքնիշխանության մի մասից՝ պաշտպանության ոլորտում ինչպես նաև արտաքին քաղաքականությունում որոշումների կայացման հարցում»։ Զախարովան ընդգծել է, որ ընտրությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանություններինն է, սակայն նրանք պետք է գիտակցեն այդ անդամակցության հետևանքները «երկկողմ հարաբերությունների և, ընդհանուր առմամբ, անվտանգության եվրոպական ճարտարապետության համար, որն այժմ ճգնաժամային վիճակում է»։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին չանդամակցելը Շվեդիային և Ֆինլանդիային «ապահովել է անվտանգության հուսալի մակարդակ, ամուր հիմք է ծառայել մեր երկրների միջև փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար, որոնցում ռազմական գործոնի դերը զրոյի էր հասցված»։ «ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը հազիվ թե նպաստի Շվեդիայի և Ֆինլանդիայի միջազգային հեղինակության ամրապնդմանը», - ընդգծել է նա։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը «ռազմական ներուժն ավելացնելն ու աշխարհագրական էքսպանսիան է, Ռուսաստանի համար սպառնալիքի ևս մեկ թևի ստեղծումը»։   Նորա Վանյան  
17:34 - 15 ապրիլի, 2022
Ռուսաստանը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի կարգավիճակի փոփոխության մասին |civilnet.am|

Ռուսաստանը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի կարգավիճակի փոփոխության մասին |civilnet.am|

civilnet.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հիշեցնեմ, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրին բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասում իրավիճակը բանակցային դադարներ թույլ չի տալիս։ Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր որակով, այն է ՝ Ռուսաստան ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի»,- ասված է Զախարովայի պատասխանում։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ Խովաևի ուշադրության կենտրոնում խաղաղության պայմանագրի պատրաստման թեման։ «Ինչպես ավելի վաղ նշել էինք, Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և դրան հետևած Երևանի արձագանքը հիմք են հանդիսանալու խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար» Զախարովան նշել է, որ ապրիլի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների թեման քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչպես նաև հարցին անդրադարձ է եղել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով․ «Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասված է նրա պատասխանում:
22:53 - 14 ապրիլի, 2022
Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և Երևանի արձագանքը դրանց  պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար. Զախարովա
 |tert.am|

Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և Երևանի արձագանքը դրանց պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար. Զախարովա |tert.am|

tert.am: Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ և պահանջում է հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը վերականգնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հինգշաբթի օրը տարածված մեկնաբանությունում, գրում է ՏԱՍՍ-ը։«Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար այն պարագայում, երբ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին լրագրողների հարցին։«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերություններ հաստատելու համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկի համար»,- ասել է նա։
20:55 - 14 ապրիլի, 2022
Իրականությանը չեն համապատասխանում. Զախարովան՝ խաղաղապահների հասցեին ՀՀ իշխանությունների հնչեցրած մեղադրանքների մասին
 |news.am|

Իրականությանը չեն համապատասխանում. Զախարովան՝ խաղաղապահների հասցեին ՀՀ իշխանությունների հնչեցրած մեղադրանքների մասին |news.am|

news.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ հայ պատգամավորների մուտքը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի թույլ տալու հետ կապված վերջին խնդիրները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։ «Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, իրականությանը  չեն համապատասխանում։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակը լրացուցիչ սրող քայլերից»։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների թույլ չէին տվել մտնել Լեռնային Ղարաբաղ:
16:41 - 14 ապրիլի, 2022