Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը՝ մեղադրելով Արևմուտքին |tert.am|
12:21 - 19 մարտի, 2024

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը՝ մեղադրելով Արևմուտքին |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա կարող է պատերազմ սկսվել։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայտարարությունը:

«Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը», - գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում Ոսկեպարի բնակիչների հետ հանիպմանը հայտարարել էր. «Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում։ Հետո որ իրար մի տեղ տեսնենք, Երևանի Հանրապետության հրապարակում, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք էդքան ինֆորմացիա չունենք, բա դու էդքան տեղեկություն գիտեիր, բա դու ինչ էիր անում»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել