news.am: Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի գործունեությունը դադարեցնելու մասին տվյալները հստակեցում են պահանջում, այս հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ կառավարությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով և այժմ մեր գերատեսչությունը զբաղվում է։ Համապատասխան գերատեսչությունը և կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է նա։
Նշենք, որ հայաստանյան բանկերի մեծ մասի՝ «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին մարտի 19-ին հաղորդագրություններ էին տարածել ռուսական ԶԼՄ–ները՝ հղում անելով անանուն աղբյուրների։
Հայաստանի մի քանի բանկեր (Evocabank, Inecobank) արդեն հայտարարել են, որ մարտի 29-ից МИР տեսակի քարտերից հնարավոր չի լինի գումար կանխիկացնել բանկոմատներից և կատարել վճարումներ POS/vPOS տերմինալներով։
Բանկերը որպես պատճառ նշում են МИР վճարային համակարգի հանդեպ միջազգային պատժամիջոցները։
comment.count (0)