Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։ 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

 Հայաստանի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի ընտրանու դեմ հանդիպումը կմեկնարկի հետևյալ կազմով

Հայաստանի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի ընտրանու դեմ հանդիպումը կմեկնարկի հետևյալ կազմով

Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան ազգային պարկի» պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:   «Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ): Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։   Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, և այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։   Իսկ հնարավոր կատարողներին և/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի, և մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»,- գրել է Պետրոսյանը:
18:52 - 08 սեպտեմբերի, 2021
Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Պաշտոնատար անձանց աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ սահմանվել է պաշտոնատար անձանց աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ։ Ըստ այդ մեխանիզմի՝ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը օրենքով նախատեսված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալն է։ Տարբեր պաշտոնների համար սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ ուսումնասիրելով օրենքի հավելվածները, իսկ բազային աշխատավարձն ամեն տարի սահմանվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով։ 2020 թվականին այն սահմանվել է 66,140 ՀՀ դրամ։ 2020 թվականը մեկնարկեց կորոնավիրուսային համավարակով, որին զուգորդեց 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ընթացքում տարբեր գերատեսչություններ հրաժարվեցին իրենց հատկացվող պարգևավճարներից կամ այն փոխանցեցին պետական ֆոնդերի։ Պատգամավորները 2019 թվականի համեմատությամբ նվազեցրին իրենց հատկացվող պարգևավճարները։ Ինֆոքոմն ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը՝ պարզելու՝ արդյոք նրանք 2020 թվականի ընթացքում ստացել են նույնչափ պարգևավճարներ, թե ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական աշխատավարձը բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալն է։ Համաձայն այս հաշվարկման մեխանիզմի՝ մարզպետների աշխատավարձը 661,400 դրամ է, որի մեջ ներառված են հարկերը։ Աշխատավարձի հաշվիչի համաձայն՝ մարզպետների մաքուր աշխատավարձը, որում ներառված չեն հարկերը, կազմում է շուրջ 474,000 դրամ։  Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականին ստացել է 12 մլն 79 հազար դրամ աշխատավարձ։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Գևորգյանն ամսական ստացել է 1 մլն 6 հազար դրամ աշխատավարձ։ Նրա ստացած ամսական եկամուտը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 532 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2019 թվականին ամսական ստացել է 532 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 112%-ն է։ 2020 թվականին մարզպետ Դավիթ Գևորգյանը ստացել է 10 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է ամսական 877 հազար դրամ։ 2020 թվականին նրա ստացած ամսական եկամուտը, որը ներառում է նաև պարգևավճարները, նրա հիմնական աշխատավարձից ավելի է 403 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2020 թվականին ամսական ստացել է 403 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 85%-ն է։ Երկու տարիների վիճակագրությունները համեմատելիս պարզ է դառնում, որ 2020 թվականին Արագածոտնի մարզպետը չի հրաժարվել իրեն պարգևատրելուց և 2019-ի համեմատությամբ գրեթե նույն չափ պարգևավճար է ստացել։  Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, հետևաբար կդիտարկենք նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականին 7 ամիսների ընթացքում Գարիկ Սարգսյանն ստացել է 3 մլն 530 հազար դրամ աշխատավարձ, որը ամիսների վերածած կազմում է 504 հազար դրամ։  2019 թվականին Սարգսյանն ստացել է 11 մլն 614 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 968 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 494 հազարով։ Այսինքն՝ 2019 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 494 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 104,2%-ն է։ 2020 թվականին Սարգսյանն ստացել է 12 մլն 217 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 1 մլն 18 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 544 հազարով։ Այսինքն՝ 2020 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 544 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 114,7%-ն է։ Ստացվում է, որ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2020-ին 2019-ի համեմատությամբ ավելի շատ պարգևավճար է ստացել։  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2019 թվականին Մաթևոսյանը Արմավիրի մարզպետարանից ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական միջին ցուցանիշով կազմում է 896 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատվարձից ավելի է 422 հազար դրամով։ Այսինքն՝ Արմավիրի մարզպետը ամսական ստացել է 422 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89%-ի չափով է։ 2020 թվականին Մաթևոսյանն ստացել է 10 մլն 324 հազար դրամ աշխատավարձ, որը գրեթե հավասար է 2019 թվականին ստացած աշխատավարձի չափին։ Ամսական միջին ցուցանիշով 2020 թվականին Մաթևոսյանի աշխատավարձը, որում ներառված են նաև պարգևավճարները, կազմել է 860 հազար դրամ։ Սա Մաթևոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 408 հազար դրամով, այսինքն՝ հենց այսքան է կազմել մարզպետի ամսական ստացած պարգևավճարը։ Արմավիրի մարզպետի ստացած պարգևավճարը նրա հիմնական աշխատավարձի 86%-ն է։ 2019 և 2020 թվականների եկամուտները համեմատելիս ակնհայտ է, որ երկու տարիներին էլ դրանք միմյանց գրեթե հավասար են եղել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Սանոսյանի աշխատավարձը կազմել է 10 մլն 801 հազար դրամ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Սանոսյանի ամսական եկամուտը եղել է 900 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 426 հազար դրամով։ Այսինքն՝ Սանոսյանն ամսական կտրվածքով ստացել է 426 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89,8%-ն ։ 2020 թվականին Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 672 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է 889 հազար դրամ։ Սա Սանոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 415 հազար դրամով, որը հենց ստացած պարգևավճարն է։ Սանոսյանի ստացած պարգևավճարները 2020 թվականին կազմել է նրա հիմնական աշխատավարձի 87,5%-ը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, հետևաբար 2019 և 2020 թվականների աշխատավարձերի և պարգևավճարների համեմատությունն անելու համար կդիտարկենք Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարագրերը։ Ղուկասյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Ղուկասյանի աշխատավարձը և ստացած պարգևավճարները միասին կազմում են 11 մլն 150 հազար։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Ղուկասյանը 2019 թվականին ամսական ստացել է 929 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 455 հազար դրամով։ Այսինքն՝ ամսական կտրվածքով Ղուկասյանը ստացել է 455 հազար դրամ պարգևավճար։ Ղուկասյանը 2019 թվականին ստացել է հիմնական աշխատավարձի 95,9%-ի չափով պարգևավճար։ 2020 թվականին Անդրեյ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 302 հազար դրամ աշխատավարձ, որը ամսական կազմում է 942 հազար դրամ։ Սա նրա աշխատավարձից ավելի է 468 հազար դրամով։ Այսինքն՝ Ղուկասյանը 2020 թվականին ամսական միջին ցուցանիշով ստացել է 468 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 98,7%-ն է։  Համեմատելով մարզպետի 2020 և 2019 թվականների աշխատավարձերը՝ տեսնում ենք, որ 2020 թվականին ստացած պարգևավճարները չեն զիջում 2019-ին ստացածին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մայիսի 27-ին։ Նրանից առաջ Կոտայքի մարզպետը Մեսրոպ Առաքելյանն էր, որին նախորդել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հասկանալու համար, թե 2019 և 2020 թվականներին որքան աշխատավարձ և պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձինք՝ դիտարկենք Ռոմանոս Պետրոսյանի և Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հայտարարագրերը։  Այսպես՝ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 3 մլն 396 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Այս գումարը ամիսների վերածած կազմում է 485 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձի չափով է։  2019 թվականին Պետրոսյանն ստացել է 11 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նրա ստացած պարգևավճարները։ Ամիսների միջին ցուցանիշով Պետրոսյանն ստացել է 960 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 486 հազար դրամով։ Այսինքն՝ 2019 թվականին Պետրոսյանն ամսական միջինում ստացել է 486 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 102,5%-ն է։ 2020 թվականին Պետրոսյանը պաշտոնավարել է մինչև հուլիսի 30-ը։ Այս 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 8 մլն 308 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 187 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 713 հազար դրամով։ Մեսրոպ Առաքելյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 26-ին և մինչև տարեվերջ՝ մեկ ամսվա համար ստացել է 985 հազար դրամ աշխատավարձ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 511 հազարով։ Ընդհանուր՝ երկու մարզպետները 2020 թվականի 8 ամիսների ընթացքում ստացել են 9 մլն 293 հազար դրամ, որը ամիսների վերածած կազմում է ամսական 1 մլն 161 հազար։ Սա նրանց հիմնական աշխատավարձից ավելի է 687 հազար դրամով։ Այսինքն՝ հենց այսքան ամսական միջին պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետները, որը նրանց հիմնական աշխատավարձի 145%-ն է։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո երրորդ մարզպետն է։ Նրանից առաջ Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն էր։ Վերջինս մարզպետ է նշանակվել 2019 թվականի փետրվարի 12-ին։ Պետրոսյանը 2019 թվականի ընթացքում մարզպետարանից ստացել է 7 մլն 565 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Միջին ամսական կտրվածքով նրա աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 246 հազար դրամով։ Այսինքն՝ Պետրոսյանը 2019 թվականին ամսական միջինը ստացել է 246 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 51,9%-ն է։ 2020 թվականին Հարությունյանն ստացել է 9 մլն 984 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 832 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 358 հազար դրամով։ Այսինքն 2020 թվականի ընթացքում Հարությունյանն ամսական միջինը ստացել է 358 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 75,5%-ն է։ Ինչպես տեսնում ենք երկու տարիների համեմատությունից, 2020 թվականին Շիրակի մարզպետի պաշտոնում ավելի շատ են պարգևավճար ստացել, քան 2019 թվականին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։ Մինչ այդ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանն էր։ 2019 թվականին Պողոսյանը Սյունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 166 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 847 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 373 հազար դրամով, որը նրա աշխատավարձի 78,7%-ն է։ 2020 թվականին Պողոսյանն ստացել է 10 մլն 808 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է 982 հազար դրամ։ Ամսական այս աշխատավարձը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 508 հազար դրամով։ Այսինքն՝ 2020 թվականի ընթացքում Պողոսյանն ամսական միջինը 508 հազար դրամ պարգևավճար է ստացել, որը նրա հիմնական աշխատավարձի 107%-ն է։ Ստացվում է, որ 2020 թվականին պարգևավճարի չափը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար վերջինս ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 900 հազար դրամ։ Մինչև Գրիգորյանի պաշտոնավարումը Վայոց ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանն էր։ Վերջինս 2019 թվականի ընթացքում պաշտոնավարել է 9 ամիս 10 օր։ Այդ ընթացքում Սարգսյանն ստացել է 9 մլն 633 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն 36 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2019 թվականին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող երկու մարզպետերն ստացել են 11 մլն 433 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 1 մլն 12 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին ցուցանիշով մարզպետները ստացել են 538 հազար դրամ պարգևավճար, որը նրանց հիմնական աշխատավարձի 113,5%-ն է։ 2020 թվականին Գրիգորյանը Վայոց ձերի մարզպետարանից ստացել է 11 մլն 334 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 944 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 470 հազար դրամով, այսինքն՝ Գրիգորյանը 2020 թվականի ընթացքում ամսական ստացել է միջինը 470 հազար դրամ պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 99,1%-ն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ից, մինչ այդ Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանն էր։ Վերջինս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարի 6-ին։ 2019-ի թվականի պաշտոնավարման ընթացքում վերջինս ստացել է 9 մլն 236 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև պարգևավճարները։ Ամսական կտրվածքով Չոբանյանի ստացած աշխատավարձը կազմել է 840 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 366 հազար դրամով։ Այսինքն՝ Չոբանյանը 2019 թվականի ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 366 հազար դրամի պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 77,2%-ն է։ Չոբանյանը չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, հետևաբար չենք կարող համեմատել և իմանալ, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջինս 2020 թվականի ընթացքում։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրելով բոլոր մարզպետների 2019 և 2020 թվականների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ 2020 թվականի ընթացքում, թեև շատ գերատեսչություններ և պաշտոնյաներ հրաժարվում էին իրենց պարգևավճարներից, մարզպետները ամենևին չեն հրաժարվել և որոշ դեպքերում նույնիսկ չեն էլ պակասեցրել իրենց ստացած պարգևավճարները։ Բացի այդ՝ մարզպետները իրենց ստացած պարգևավճարները որևէ հիմնադրամների փոխանցելու մասին հայտարարություններ չեն արել։ Նարեկ մարտիրոսյան
14:46 - 22 հուլիսի, 2021
Աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը. Ռոմանոս Պետրոսյան

Աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը. Ռոմանոս Պետրոսյան

Կառավարության երեկվա որոշմամբ հաստատվեցին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները՝ տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը: «Համայնքների և բնակավայրերի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող ընկերությունների ցանկն առավել լիարժեք դարձնելու,  ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ցանկում փոփոխությունների իրականացման ընթացակարգը ճկուն դարձնելու և ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի ծախսման նպատակայնությունը բարձրացնելու նպատակով կառավարության 15.07.2021թ N1149-Ն որոշմամբ հաստատվեցին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները։  Համաձայն այդ չափորոշիչների բնապահպանական հարկի նպատակային օգտագործման գործընթացում պետք է ներառվեն նաև այն ընկերությունները, որոնց կողմից վճարվող բնապահպանական հարկի, մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի արտահոսքերի և ընդերքօգտագործման, արտադրության և սպառման թափոնների տեղադրման և պահման համար, հաշվարկված գումարներից առնվազն մեկի մասով տվյալ տարվան նախորդող երկու տարում հաշվարկված հարկի հանրագումարը պակաս չէ 2 000 000 դրամից։  Միաժամանակ, համաձայն վերոնշյալ օրենքի՝ ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններն արդեն իսկ հանդիսանում են աղտոտող ընկերություններ, և վերջիններիս կողմից հաշվարկված օրենքով նախատեսված բնապահպանական հարկի գումարները սահմանված կարգով ուղղվում են ազդակիր համայնքներին։ Նշեմ նաև, որ կառավարության 01.04.2021թ․N447-Ն որոշմամբ հաստատվել է նաև «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը։  Նշված որոշումների ընդունման արդյունքում աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը։ Կավելանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, կբարձրանա տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի ծրագրավորման և իրագործման  գործընթացում»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում:
17:56 - 16 հուլիսի, 2021
Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է. Ռոմանոս Պետրոսյանը՝ բեզոարյան այծի որսի դեպքի մասին

Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է. Ռոմանոս Պետրոսյանը՝ բեզոարյան այծի որսի դեպքի մասին

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է ոստիկանների կողմից բեզոարյան այծի որսի դեպքի բացահայտմանը: «Ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ձերբակալվել է «Հայանտառի» մասնաճյուղի տնօրենը: Խստորեն դատապարտում եմ նման արգահատելի աշխատաոճը։ Մեր պետության որակի և հասարակության ընկալման առումով անվերադարձ մերժված է նմանօրինակ գործելաոճը պետության հանդեպ։ Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է, ով իր վարքով միտված է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի օրինակ ծառայելու։Եվ երբ մենք աշխատանքից ազատումներ ենք անում ու ծառայողական քննություններ նշանակում, հենց նման անընդունելի աշխատաոճի դեմ պայքարի շրջանակում է։ Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենքի գերակայությունը։ Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ստորաբաժանումների իմ գործընկերներին կոչ եմ անում գործել բացառապես օրենքի դաշտում և իրենց լիազորությունների շրջանակում․ մերժվելու և խստագույնս պատժվելու է սեփական շահը պետական ու հանրային շահից վեր դասող յուրաքանչյուր ոք՝ անկախ զբաղեցրած դիրքից։ Այսուհետ էլ ավելի հետևողական ենք լինելու՝ արմատախիլ անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը:
18:23 - 03 հուլիսի, 2021
Բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ՝ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:   Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանձնարարել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․   Բացառել՝   հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,   սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,   տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,   տարածքների աղտոտումը:   Ապահովել՝   տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,   կրակարանների դուրսբերումը տարածքներից,   կանոնավոր աղբահանություն,   կանոնակարգված մուտք և ելք։   Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կանոնների ապահովմանը։   «Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը:      
11:32 - 02 հուլիսի, 2021
Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել «Արփի լիճ» ազգային պարկում ապօրինի ծառահատումների առնչությամբ

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել «Արփի լիճ» ազգային պարկում ապօրինի ծառահատումների առնչությամբ

Շրջակա միջավայրի  նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության հիման վրա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների տնօրեններին, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ հանձնարարական է տրվել սահմանել խիստ հսկողություն և խստագույնս հետևողական լինել անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող անտառախախտումների արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ: Իրավախախտողին չհայտնաբերելու դեպքում պատճառի վերաբերյալ ներկայացնել մանրամասն բացատրություն: Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով բնության անխաթարության պահպանումը։
10:14 - 30 հունիսի, 2021
ՀՀ կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն

ՀՀ կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը մասնակցել են Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկային առցանց հանդիպմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել բացման խոսքով։ «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի մեկնարկային միջոցառմանը ողջունելով գործընկերներին նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։ «Կարևորելով ԵՄ Թվինինգ գործիքի շրջանակներում հաստատված փոխգործակցությունը՝ վստահ եմ, որ այս Ծրագիրն էապես կաջակցի եվրոպական առաջադեմ ստանդարտների համապատասխանեցմանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում»,-նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն՝ առաջնահերթ ուղղությունների շարքում ներառելով բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը։ Քանի որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա մարտահրավերներն այլևս վերազգային բնույթ են կրում, ուստի դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդարձակում և ջանքերի միատեղում գլոբալ մակարդակում։ Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Չեխիայի և Ֆինլանդիայի առաջադեմ փորձը շրջակա միջավայրի կառավարման, մասնավորապես կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանութան և արդյունավետ կառավարման գործում։ «Վստահ եմ, որ միավորելով այս կոնսորցիումի փորձառությունը, ռեսուրսները և գիտելիքները, հնարավոր կլինի ապահովել Թվինինգ ծրագրի արդյունավետ իրականցումը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս համագործակցությունը նաև լավ հնարավորություն է կայուն զարգացման սկզբունքների համատեքստում կիսելու Եվրոպական միության՝ ոլորտում ձեռքբերած նվաճումները և արժեքները»,-ամփոփել է նախարարի պաշտոնակատարը։
15:05 - 05 մայիսի, 2021
Նախարարը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքները

Նախարարը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքները

Երեկ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի երկրորդ նիստը։   Նիստի ընթացքում հաստատվել է հասարակական խորհրդի աշխատակարգը, խորհրդի կազմում առանձին ոլորտային աշխատանքային խմբերի կազմերը, ընտրվեցին դրանք համակարգողներ։   Քննարկվել են նախորդ նիստից հետո կատարած աշխատանքն ու գույքագրած խնդիրները։   «Ընդերք» աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վիկտորիա Բուռնազյանը հանդես է եկել «Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները՝ հիմնված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի արդյունքների վրա» զեկույցով։ Զեկույցից հետո նախարար Ռոմանոս Պետրոսյանը խնդրել է պաշտոնական նամակով Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ուսումնասիրության արդյունքները և ողջ փաստական տվյալները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով։   Նիստի օրակարգային հարցերից զատ, խորհրդի անդամների հետ անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի` ոլորտի օրենսդրական բարեփոխումներից մինչև հանքարդյունաբերություն։ Անդրադարձ է կատարվել նաև Ամուլսարի խնդրին։   Նախարարը խորհրդի անդամներին ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման և ՇՄԱԳ գործընթացում փոփոխությունների ընթացիկ փուլի մասին տվյալներ։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախքան օրենքը շահագրգիռ բոլոր կողմերի և հանրային լայն քննարկումների ներկայացնելը, խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և խորհրդատվական քննարկում անցկացնել։
11:19 - 01 մայիսի, 2021
Հայաստանում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում. Ռոմանոս Պետրոսյան

Լոռու մարզում հանքարդյունաբերության ոլորտի վերջին զարգացումներից ելնելով՝ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներդրողներ հանդիպելու ցանկությամբ էին հանդես եկել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։   Ինչպես ապրիլի 27-ին Լոռու մարզում Լիտվական անտառի հանդիսավոր բացման արարողության ժամանակ բնապահպանների հետ զրույցում խոստացել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, այսօր հանդիպումը կայացել է։ Հանդիպմանը ներկայացել էին Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողները։ «Ցանկացած ժողովրդավարական պետության համար առաջնային են օրենքի գերակայության և օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության խնդիրները: Եթե կա մի հարց, որը վերաբերվում է բնապահպանությանը, շրջակա միջավայրին և առնչվում է հանրության մի շերտի, բնականաբար, գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կիզակետում, և մենք՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչություն, պարտավոր ենք լսել ու քննարկումներ ծավալել»,- հենց այս համատեքստում էլ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը չափազանց կարևորում է բնապահպանական խնդիրներով իրապես մտահոգ ու իրենց մղումներում ազնիվ քաղաքացիների դերը։   Նախարարի պաշտոնակատարը լսել է ներկաների մտահոգությունները, քննարկել, թե ինչ կարելի է անել տնտեսվարողների և շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ հանրության շահերը բալանսավորելու ու Լոռու մարզի բնապահպանական կայունությունն ապահովելու ուղղությամբ։   Խոսել են ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախարարի պաշտոնակատար Պետրոսյանի նշանակումից ի վեր մեկնարկած խորքային օրենսդրական բարեփոխումների մասին։ Այս պահին մշակվում է ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծը, փոփոխություն է կատարվում անտառային, ջրային, հողային օրենսգրքերում, կանոնակարգվում է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը։   Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում։ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անբեկանելի. բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսևորում։   «Ես՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ և շրջակա միջավայրի կառավարման ու պահպանության ոլորտի քաղաքականությունը մշակող գերատեսչության ղեկավար, ՀՀ օրենսդրությամբ ինձ վերապահված գործառույթների շրջանակում հետևողական եմ լինելու օրինականության ամրապնդմանը և բնապահպանական խնդիրներն ի շահ քաղաքացու լուծմանը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։   Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին խնդրել է շարունակել ծավալել իրենց ներդրումային ծրագրերը, հստակ գույքագրել մարզում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ և առաջիկայում հենց Լոռու մարզում՝ իրենց ղեկավարած հյուրատներից մեկում, ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի լայն շրջանակով քննարկել առաջիկա անելիքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում։
22:47 - 29 ապրիլի, 2021
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի կառավարման մասնագետ, շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Մարինա Վարդանյանին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին։  Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել կատարված ահռելի աշխատանքի ու ոլորտին նվիրումի համար և, մասնավորապես, ընդգծել, որ առկա է փոխգործակցության չիրացված ներուժ․ պետք է անել հնարավորը դրա առավելագույն արդյունավետ օգտագործման ուղղությամբ։Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ԳԱՏՕ ծրագրի կողմից արդիականացված ջրային ռեսուրսների պետական կադաստրի, Արարատյան դաշտի ընտրված ձկնաբուծարաններում ստորերկրյա ջրառի փաստացի ծավալները առցանց մշտադիտարկելու և ջրօգտագործման թույլտվությունների հայտերը առցանց ներկայացնելու հարթակի գործարկման և տվյալների հասանելիության նպատակով շրջակա միջավայրի նախարարության մոտեցումները և որոշումները։Անդրադարձ է կատարվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ջրային ռեսուրսներին վերաբերող առաջիկա ծրագրերին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքների կարգավիճակին ծրագրի ավարտական փուլում։«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» հինգ տարի 10 ամիս տևողությամբ ծրագիրը, որի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը:Ծրագրի հիմնական նպատակն է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցումն ու կայուն վիճակի ապահովումը: Ծրագրի բյուջեն կազմում է 5,591,630 դոլար։Վերոնշյալ նպատակներն իրագործելու համար ԳԱՏՕ ծրագիրը աշխատում է հետևյալ ուղղություններով՝ ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալներ, տեխնոլոգիաներ, իրավական դաշտի, իրավակիրարկման մեխանիզմների բարելավում, շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ ձևաչափում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։
21:55 - 28 ապրիլի, 2021
Ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չենք գնալու. նախարարը հանդիպել է «Առանց հանք Լոռի» շարժման անդամներին

Ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չենք գնալու. նախարարը հանդիպել է «Առանց հանք Լոռի» շարժման անդամներին

«Իրենց մղումներով անկեղծ, այլ շահեր չհետապնդող բնապահպանների հետ մենք «բարիկադների» նույն կողմում ենք: Հանդիպել եմ «Առանց հանք Լոռի» բնապահպանական շարժման ներկայացուցիչների հետ»:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ երեկ Լոռու մարզում զրուցել է «Առանց հանք Լոռի» բնապահպանական շարժման ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները և խոստացել բոլոր փաստական տվյալների ուսումնասիրությունից հետո ընդունել շահագրգիռ կողմերին՝ ավելի առարկայական քննարկումների նպատակով: «Իրենց դիրքորոշման համար շնորհակալություն հայտնեցի հայրենի բնության ամեն անկյունի հանդեպ սրտացավ քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին։ Ազնիվ, գաղափարական, իրենց մղումներով անկեղծ, այլ շահեր չհետապնդող բնապահպանների հետ մենք «բարիկադների» նույն կողմում ենք: Եթե ընկերությունները երկրաբանական հետազոտությունների թույլտվություն ստանան և այդ տարածքներում թանկարժեք մետաղի ցանկալի պաշարներ գտնեն, չի նշանակում, որ նրանք նաև հանքարդյունաբերության թույլտվություն կունենան, եթե հանրությունը դեմ լինի դրան։ Ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չենք գնալու։ Մեր նկրտումներն ազնիվ են, ու մենք թույլ չենք տալու հանրային շահի ոտնահարում հանուն որևէ անձի կամ որևէ կլանի ապօրինի հարստացման կամ թեկուզ օրինական հարստացման: Բայց պետք է հաշվի առնել մեկ հանգամանք. քանի դեռ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ այնպես, որ մարդուժի, մտավոր սեփականության, IT ոլորտի, այլ ինդուստրիալ ուղղությունների առումով կարողանանք փակել հանքարդյունաբերության ոլորտում գոյացող համախառն ներքին արդյունքը, մենք ստիպված ենք լինելու առնվազն գոնե գործող հանքերով շարունակել զարգացնել տնտեսությունը։ Միմյանց ձեռք սեղմեցինք, բնապահպաններին խոստացել եմ հաշվի նստել մարզի տուրիզմի ոլորտում ներդրումների նպատակներ ունեցող գործարարների հետ, նրանց հետ քննարկել հանքարդյունաբերության բոլոր ռիսկերը»,- նշել է նախարարը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում նախատեսվում է նոր՝ պղնձի ու ոսկու հանքերի շահագործում, ինչն առաջացրել էր բնակիչների ու բնապահպան ակտիվիստների մտահոգությունները: «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները նախատեսել էին հանրային քննարկումներ իրականացնել մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ եւ Քարաբերդ համայնքներում: Ընկերության առաջին կանգառը Մարգահովիտ համայնքն էր, որտեղ, սակայն, բնապահպան ակտիվիստներն ու Մարգահովիտի մի խումբ բնակիչներ ընկերության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարանի շենք: Լսումները Մարգահովիտում տապալվել էին: Հանրային լսումը տապալվեց նաեւ Վահագնաձորում: Այստեղ եւս ընկերության ներկայացուցիչները չկարողացան մտնել համայնքապետարան, իսկ հետո հեռացան:  Ընկերության ներկայացուցիչները սահմանված գրաֆիկով պետք է մյուս համայնքներ եւս այցելեին, սակայն տեսնելով Մարգահովիտում ու Վահագնաձորում տիրող մթնոլորտը՝ այլ համայնքներ չայցելեցին:
12:42 - 28 ապրիլի, 2021
Լոռու մարզում մի խումբ բնապահպաններ բողոքի խաղաղ ակցիա անցկացրին ընդդեմ բացհանքերի շահագործման

 |armenpress.am|

Լոռու մարզում մի խումբ բնապահպաններ բողոքի խաղաղ ակցիա անցկացրին ընդդեմ բացհանքերի շահագործման |armenpress.am|

armenpress.am: Վանաձորցի մի խումբ բնապահպաններ ապրիլի 27-ին բողոքի խաղաղ ակցիա անցկացրին Վանաձորի «Խնձորուտ» տնկարանի հարակից տարածքում՝ պահանջելով արգելել բաց հանքերի շահագործումն ու թափանցիկ անցկացնել հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ տեղական լսումները։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, որը նշեց՝ հանրային լսումները կազմակերպում և անցկացնում են բացառապես տեղական ինքնակառավարման մարմինները։ «Հանքերի երկրաբանահետախուզական վերաբերյալ  լսումների առաջին օղակը ՏԻՄ-երն են և պետական գերատեսչական մյուս կառույցներն ի պաշտոնե հնարավոր է և տեղեկացված չլինեն դրանց ընթացքից։ Ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ չի կարող լինել հանք բացելու մի դեպք, երբ համայնքի մեծամասնությունը կոնկրետ փաստարկներով դեմ լինի, երբ այն հակասի հանրային շահին ու սպասարկի միայն որևէ շրջանակի շահերը։ Հանրային շահի հաշվին որևէ անձի օգտին հանքի շահագործման թույլտվություն չի կարող լինել»,-ասաց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը՝ վստահեցնելով, որ իր լիազորությունների շրջանակում անելու է առավելագույնը, որպեսզի համայնքի շահը և մյուս փաստարկները չանտեսվեն։ Անդրադառնալով լսումների թափանցիկության ապահովման հարցին, Պետրոսյանը Լոռու մարզպետին հորդորեց համայնքապետերի ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել և բարձրաձայնված խնդիրը։
22:13 - 27 ապրիլի, 2021
ՇՄՆ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի առաջին եռամսյակը

ՇՄՆ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի առաջին եռամսյակը

Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել արդեն ավանդույթ դարձած հանդիպում նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ։ Ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացվել է 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքները, գույքագրած խնդիրները, ձեռքբերումները և խոսել նախորդ հանդիպման ընթացքում նախանշած առաջնային քայլերի ուղղությամբ արված աշատանքների մասին։   Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալների պաշտոնակատարներ Ա․ Մազմանյանը, Տ․ Սիմոնյանը, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լ․ Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Աբելյանը «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Պողոսյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վ․ Ջիլավյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Պողոսյանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գ․ Գևորգյանը, Հայաստանի բնության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լ․ Գալստյանը, Արփի լիճ ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մ․ Մուրադյանը, Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Մկրտչյանը, Զվարթնոց ԱՕԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Թ․ Հայրապետյանը։   ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները։   Նախարարի պաշտոնակատար Պետրոսյանը կառուցողական և արդյունավետ է որակել նման ձևաչափով հանդիպումները, շնորհակալություն հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և տվել մի շարք հանձնարարականեր։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսել է այցելություններ ՊՈԱԿ-ներ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու։
20:48 - 26 ապրիլի, 2021
Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարից. ՇՄ նախարար

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարից. ՇՄ նախարար

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ այցելեցի Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շևջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:   ««Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։ Այցի ընթացքում ինձ ուղեկցում էին շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։   «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր տնկարաններից այս պահին տասնյակ հազարավոր տնկիներ տեղափոխվում են մարզպետարաններ և «Հայանտառի» մարզային անտառտնտեսությունների տնկարկներ։   Շրջեցի տարածքում, հետևեցի տնկանյութի բաշխման գործընթացին։   Թեև նախապես հայտարարված էր համապետական ծառատունկի օրը 300 ծառ տնկելու մասին, բայց պետական գերատեսչությունների և հասարակական տարբեր նախաձեռնությունների կողմից առկա է մասնակցության աննախադեպ ակտիվություն, և տնկիների թիվը կանցնի 360․000-ից, արդեն այսօրվա դրությամբ։   Այս փուլում նախապատրաստական աշխատանքները գրեթե 90 տոկոսով ավարտված է։ Եվս մեկ անգամ հորդորեցի պատասխանատուներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել՝ կառավարելու և կանխելու հնարավոր լոգիստիկ խնդիրները։ Իր մասշտաբներով աննախադեպ այս ծառատունկը պետք է հավուր պատշաճի իրականացնել»,- գրել է նախարարը:    
14:27 - 23 ապրիլի, 2021