civilnet.am: Շիրակի մարզի Սարատակ համայնքի 5-րդ փողոցը հիմնանորոգելու համար կառավարությունը գումար է հատկացրել, փաստաթղթեր ու նախագիծ է կազմվել, բայց ճանապարհաշինական աշխատանքները կատարվել են գյուղի 4-րդ փողոցում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին, ասաց, որ «խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից շփոթվել են ու հիմնանորոգել այն փողոց, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»։
Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ նշված դեպքով եղել են ծառայողական քննություններ, Շիրակի մարզպետարանից էլ հայտնել են, որ դիմել են Գլխավոր դատախազություն։
comment.count (0)