Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր սահմանազատման և սահմանագծման, Արցախյան օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվելու
10:00 - 01 հուլիսի, 2024

Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր սահմանազատման և սահմանագծման, Արցախյան օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվելու

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին հանդիպում է կազմակերպելու։

«Կարևոր թեմաներ ունենք քննարկելու։

Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում
(բանախոս` քաղաքագետ Էդգար Էլբակյան)

Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները
(բանախոս՝ Կարեն Բեքարյան)

Համեցեք Սուրբ Աննա եկեղեցու բակ, միասին կերտենք մեր երկրի ապագան։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- հայտնում են «Հանուն հայրենիքի» շարժումից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել