ԱՄՆ նախագահը ստորագրեց COVID-19-ի արտակարգ դրության վերացման օրենքը
 |azatutyun.am|
12:06 - 11 ապրիլի, 2023

ԱՄՆ նախագահը ստորագրեց COVID-19-ի արտակարգ դրության վերացման օրենքը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում սահմանված արտակարգ դրության վերացմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Երկուշաբթի օրը՝ 2023 թվականի ապրիլի 10-ին, նախագահը ստորագրեց օրենքը, որով ավարտվում է COVID-19 համաճարակի պատճառով սահմանված ազգային մասշտաբով արտակարգ դրության ռեժիմը», - ասված է հաղորդագրությունում։

ԱՄՆ-ում 2020 թվականի մարտին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարվել էր հանրային առողջության արտակարգ իրավիճակ։

Այն թույլ է տվել վարչակազմին լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, այդ թվում՝ առանց Կոնգրեսի համաձայնության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել