Գաբրիել Բալայանը՝ նախկինում անորակ սպառազինություն գնելու լուրերի մասին |lragir.am|
17:41 - 03 հունիսի, 2020

Գաբրիել Բալայանը՝ նախկինում անորակ սպառազինություն գնելու լուրերի մասին |lragir.am|

lragir.am: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հայտարարություններին, թե Պաշտպանության նախարարությունը նախկին իշխանությունների օրոք անորակ սպառազինություն է գնել։

Նա նշեց, որ ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը նախկինում առաջին տեղակալ էր, իր պաշտոնավարման ընթացքում որևիցե անօրինական, ոչ իրավաչափ գործողության նա մասնակից չի եղել։

«Զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք է բերվում համաձայն ԶՈւ ռազմական պլանի։ Դա խորը պլանավորվող գործընթաց է, ես չեմ կարող այստեղ հայտարարություն անել, որ դա անթերի գործընթաց է։ Հնարավոր է՝ եղել են ձեռքբերումներ, որոնք տեխնիկապես բարեփոխելու, վերափոխելու հնարավորություն ունեն։ Ես սա նորմալ եմ համարում։ Այստեղ խնդիրն այդ ամենի իրավաչափության մեջ է։ Ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն, եթե եղել են իրավախախտումներ, հիմա ես հավատում եմ, որ քննության արդյունքում կպարզվի»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝  քրեական գործեր են քննվում, կան կալանավորվածներ, քննությունը գնում է, որը կտա այդ բոլոր հարցերի պատասխանը՝ արդյոք այդ ձեռքբերումները ենթադրյալ հանցագործության կատարման արդյունքում են եղել, պետությանը վնաս է պատճառվել է, թե՞ ոչ։ «Կարծում եմ՝ այդ հարցին հստակ կարող են պատասխանել նախաքննություն իրականացնող մարմինները։ Մենք ունենք բազմաթիվ քրեական գործեր, որտեղ կասկածներ կան ձեր տված հարցի հետ կապված։ Բայց քանի դեռ չունենք մեղադրական դատավճիռ, ես ձեռնպահ կմնամ որևիցե կերպ մեկնաբանել»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել